25 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մաքսային միության հետ կապված խնդիրներ կլինեն. Սայմոն Ֆրեյզեր

ԵՄ հետ ՀՀ հարաբերությունների խորացումը չի հակասում ՌԴ-Հայաստան խորը հարաբերություններին: Այսօր Երեւանում նման հայտարարություն արեց ՄԹ փոխարտգործնախարար Սայմոն ֆրեյզերը` անդրադառնալով ԵՄ եւ Եվրասիական միության շրջանակներում ընթացող ինտեգրացիոն գործընթացներին: ‘’ՄԹ  կշարունակի խրախուսել ՀՀ-ին` իր հարաբերությունները խորացնել ԵՄ հետ, միեւնույն ժամանակ հասկանալով եւ հարգելով ձեր խորը հարաբերությունները ՌԴ-ի հետ: Այս երկու բաները փոխբացառող չեն’’,-շեշտեց Սայմոն ֆրեյզերը: Նա […]

Նոր նստադուլավորներ են հայտնվել /ֆոտո, վիդեո/

”Ազատության” հրապարակում արդեն մի քանի ժամ է նստացույց են սկսել ”Ժառանգության” մի շարք անդամներ: Նրանցից Դավիթ Սանասարյանը  Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց պահանջը ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նույն պահանջն է: ”Պահանջում ենք, որ Սերժ Սարգսյանն ինքնաբացարկ հայտարարի”,-ասաց նա: Հարցին, թե հույս ունեն, որ ՀՀ նախագահը ինքնաբացարկ կտա, պատասխանեց. ”Մենք ցանկացած գործ անում ենք հույսով, […]

Ինչու է Հրայր Թովմասյանը զայրացրել Անդրիասին /վիդեո/

”Ազատության” հրապարակում հացադուլ անող ”Ժառանգության” նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին այսօր այցելեց ”Ռադիոհայ” ՍՊԸ ղեկավար, նախագահի նախկին թեկնածու Անդրիաս Ղուկասյանը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ եկել է զորակցելու Հովհաննիսյանին: ”Ինչ խորհուրդ տամ նրան: Ես գտնում եմ, որ շատ ուժեղ քայլ է արել”,-ասաց ՀՀ նախագահի նախկին հացադուլավոր թեկնածուն: Արդյոք արդյունքի կհասնի Հովհաննիսյանը, ըստ Ղուկասյանի, հասարկությունից է կախված: […]

Ի՞նչ ԲՀԿ, ի՞նչ ՄԻԱԿ… Երեւանն են ուզում

Մայիսի 5-ին Երեւանի ավագանու ընտրություններին, Henaran.am-ի տեղեկություններով, մասնակցելու ցանկություն ունի նաեւ նորաստեղծ “Նոր Հայաստան” կուսակցությունը: Կուսակցության փոխնախագահ Անդրանիկ Թանգամյանը չհերքեց, որ նման մտադրություն ունեն եւ  հարցը քննարկվել է իրենց վարչության նիստում:  “Բայց կա մի հարց: Քանի դեռ կուսակցության գրանցումն ավարտված չէ, չեմ կարող ասել, թե ինչ ձեւաչափով կմասնակցենք: Ի դեպ, ի տարբերություն մյուս կուսակցությունների, որոնք ունեն […]

Ո՞ր ժողովրդի կողքին է ԲՀԿ-ն. Արամ Սարգսյան

”Հանրապետություն” կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն մարտի 11-ին երեկոյան այցելեց ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին, ով ”Ազատության” հրապարակում հացադուլ է անում: ”Ես իմ պատքն եմ համարում իմ աջակցությունը հայտնել իրեն, ասել, թե ես քաղաքական ինչ զարգացումներ եմ տեսնում և զորակցությունս հայտնել”,-լրագրողների հետ զրույցում ասաց Սարգսյանը` նշելով, որ ցավում է, որ Հովհաննիսյանը նման քայլի է դիմել: ”Նախ շատ […]

Րաֆֆին` իր եւ …

“Ոչ մի նախագահ, մարզպետ մեզնից մեր հաղթանակը չի խլելու”: Այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց “Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հորդորեց բոլոր նրանց, ովքեր տխուր դեմքով են գալիս Ազատության հրապարակ, այդպես չգալ այստեղ: “Ով տխուր դեմքով պիտի գա, թող տանը նստի, հաղթահարի  իր այդ դեմքի արտահայտությունը, նոր գա այստեղ”,-նշեց նա: Հովհաննիսյանը նշեց, որ […]

ԲՀԿ-”Ժառանգություն” առանցքի մասին` ուրբաթ դասին /վիդեո/

”Մի շարք խնդիրներին, ապագային ուղղված անելիքներին, ինչպես նաև Երևանի ավագանու ընտրություններին կանդրադառնանք ուրբաթ օրվա մեր հանրահավաքի ժամանակ, որից հետո հավանաբար գործադիր որոշմամբ կորոշենք ինչպես գնալ ընտրության”,-այսօր ասուլիսում ասաց ”Ժառանգություն” կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն` ի պատասխան Henaran.am-ի հարցի` ինչպես է պատկերացնում ”Ժառանգության” եւ ԲՀԿ-ի պայքարը ընդդիմադիր ընտրազանգվածի համար: Հիշեցնենք, ԲՀԿ-ն արդեն հրապարակել է Երեւանի ավագանու իր […]

Րաֆֆին նախագահին սրճարան է հրավիրում

“Ես բաց եմ հաղորդակցության առջեւ: Եթե երկխոսությունը կարող է հարց լուծել, ես դրան կողմնակից եմ, եւ ես փաստել եմ դա, երբ գնացի նախագահական նստավայր”: Այսօր Ազատության հրապարակում հրավիրված մամուլի ասուլիսում ասաց “Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Վերջինս հերքեց նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանի այն հայտարարությունը, թե Հովհաննիսյանը մերժել է նախագահ Սերժ Սարգսյանի` միմյանց հանդիպելու առաջարկը: “Ես […]

Մենք ճանաչում ենք ընտրությունների արդյունքները. Միացյալ թագավորության փոխարտգործնախարար

‘’Կարծում եմ, որ միջազգային դիտորդների կազմած զեկույցը հիմնականում դրական արձագանքեց, թեեւ, իհարկե, որոշ խնդիրներ բարձրացվեցին եւ հետագայում այլ եզրակացություններ եղան, բայց մենք ճանաչում ենք ընտրությունների արդյունքները’’,-անդրադառնալով փետրվարի տասնութին ՀՀ-ում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդական առաքելությունների եւ մասնավորապես ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատականներին, հայտարարեց ՄԹ ԱԳ փոխնախարար Սայմոն Ֆրեյզերը: ‘’Մենք հավատում ենք, որ թեեւ գործընթացը կատարյալ չէր, բայց […]

Շատ կարեւոր է, որ բոլորս աջակցենք ՄԽ համանախագահներին. Սայմոն Ֆրեյզեր

‘’Շոտլանդիայում մենք դեռ չենք ունեցել հանրաքվե: Այն պլանավորվում է  անցկացնել 2014-ին: Այս պահին ֆոլկլենքնդերում ընթանում է հանրաքվե եւ դա հնարավորություն  է `ցույց տալ իրենց դիրքորոշումն իրենց ապագայի վերաբերյալ: Ինչ վերաբերվում է ԼՂ հիմնախնդրին` մենք փորձում ենք աջակցել այն բոլոր գործընթացներին, ոլոնք տեղի են ունենում ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ԼՂ կարգավորման հիմնախնդիրին եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված