03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ասում ես, ինչու, Լիլիթ …

Դաշնակցական նախկին պատգամավոր, հասարակական -քաղաքկան գործիչ Լիլիթ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և անդրադարձել ապրիլի 9-ի Բաղրամյան պողոտայի վրա կատարվածին:

Ահա թե ինչ է գրում Լիլիթ Գալստյանը իր էջում.”Ինչի՞ համար, անկեղծ ցասումով բղավում էր ապրիլի 9 –ին Բաղրամյան պողոտայի ուղղությամբ շարժվող խաղաղ երթի մասնակիցն ու փորձում դուրս պրծնել ռետինե մահակներով զինված ու դիմակներով պաշտպանված, հաստատ իրեն տարեկից ոստիկանների շուրջկալ-հետապնդումից։

Ինչիիիի՞ համար… մի քանի վայրկյանից մարում է երիտասարդի ձայնն ու վանդակում հայտնված անօգնական, տապալված կենդանու պես նրան քարշ են տաիս դեպի ոստիկանական մեքենան։
Ինչի՞ համար. լուռ ու դառը վիրավորանքով Բաղրամյան պողոտայում արտասվում էր անչափահաս աղջիկն ու նրա դեմքին իջած ոստիկանի ապտակն իբր չջնջվող, ծանր ու ցավացնող հուշ, հայրենիքի խարան կմնա ամբողջ կյանքի համար։

Ինչի՞ համար…այս անլուծելի ու ծանր հարցն ուղեղներում, իրենց կորցրած իրավունքների ու կորցրած ճակատագրի հետևից դեպի Ազատության հրապարակ են շտապել ՀՀ հազարավոր մոլորված քաղաքացիներ ու հույսի վերջին փշուրներից երազ հյուսած, հյուծված հայացքով, մեր վիրավոր ու անգո Սահմանադրությամբ երդվում են նվիրվել ու պայքարել Նոր Հայաստանի համար։

Ինչի՞ համար….այս ցավացնող ու դարձյալ ծանր հարցն է Սերժ Սարգսյանի դեմքին ու, երբ Մարզահամերգային համալիրում երդվում է Վեհամոր Ավետարանի ու ՀՀ Սահմանադրության վրա, նա հաստատ զգում ու լսում է անել վիրավորանքից տրոփացող Ազատության հրապարակի զարկերակը։

Ինչի՞ համար…հաստատ այս ցավացնող ու դարձյալ ծանր հարցն է Սերժ Սարգսյանի դեմքին, որովհետև հաստատ մարտի մեկն այլևս նրա, մեր բոլորի ու մեր պետության կենսագրության էջն է։
Ինչի՞ համար…բաց վերքի պես ցավում է սիրտս այս իրականության համար ու հասկանում, գրեթե համոզվում եմ, որ բաժանարարներից ազատվելու ժամանակը (ինչպես միամտաբար կարծում էի) ոչ թե չեկավ, այլ եկավ անողոք, աննահանջ, անզիջում դիրքերով՝ բառիս իսկական իմաստով։

Ոստիկանների թանձր, ամուր ու կուռ շարքերը Բաղրամյան պողոտան բաժանել են մերոնց ու ոչ մերոնց։ Երկուսն էր մենք ենք՝ համազգեստով ու առանց, մահակով ու առանց, զենքով ու առանց, կարմիր բերետով ու առանց, Հայաստանի Սահմանադրությամբ ու առանց…. երկուսն էլ մենք ենք` ընդդեմ, ու համոզված մտածում ենք, հավատում, թե հանուն Հայաստանի։ 

Ինչի՞ համար…. բղավում է ոստիկանականների օղակ օպերացիայի մեջ հայտնված Աժ նախկին պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Արմեն Մարտիրոսյանն (իմ ճանաչած ամենապարկեշտ տղեքից մեկը) ու նրա դեմքին ու որովայինին, ղեկավարության անվրդով ներկայությամբ տեղում են ոստիկանների անզիջում հարվածներն ու ՛՛սրան շպրտեք էնկողմ՛՛ հրահանգով այունլվա ու վիրավոր Արմենին տանում են դեպի ոստիկաական մեքենան:

Ինչի՞ համար… ինչի՞ համար…անզոր, հայրաբար բղավում է բարիկադների այնկողմում հայտնված ականատեսն ու նրա վիրավորանք-հուսահատությունն ավելի է խորանում, որովհետև շատ-շատերի պես նա էլ գիտի, որ այդ նույն Արմեն Մարտիրոսյանը Մարտի մեկին իր վրա վերցրեց ոստիկանին ուղղված դանակի հարվածը։

Ինչի՞ համար….դառը, դառը նստվածքով ցավում է սիրտս մեր համար ու տեսնում եմ, թե ինչ ստույգ է աշխատում հին ճշմարտությունը՝ «հաղթանակի տերեը շատ են, պատությունն անտեր»  Հիմա շատերը, որ փորձում էին Րաֆֆու շուրջը պտտվել ու նրա նվաճած հարթակից ոտքի հող կորզել, վերածվել են նրա դատավորների…

Իսկ իրականությունն ավելի քան մերկ է ու մեղք։ Մեղք, որովհետև այս էլ որերորդ անգամ պարտության բեռից մեր միակ՝ ողնաշարն է բեկվում, Հայաստանի ողնաշարը։
Ճիշտ այս օրերին հրապարակվում է Գելափի հերթական ուսումնասիրությունը. նախկին խորհրդային երկրներից սեփական երկրից հեռանալ ցանկացողերի ամենաբարձր ցուցանիշն Հայաստանում է՝ Հայաստանի քաղաքացիների քառասուն տոկոսը հնարավորության դեպքում կլքեր հայրենիքը։

Իսկ մեր անկախ ու ժողովրդավարական երկիրը 22 տարեկան է, ու մենք պիտի որ վաստակած լինեինք արժանապատիվ ապրելու, կամ գոնե խաղաղ երթ կազմակերպելու ամենապարզ իրավունքը։
Ի՞նչի համար….հաստատ այս հարցն է շատ-շատերի շուրթերին ու մտքում, բաժանարարների երկու կողմում էլ ու մենք շարունակում ենք մեր անստույգ, պարտված ու բեկված ողնաշարով երթը…. ինչի՞ համար…

Լիլիթ Գալստյանի դիտարկումներին արձագանքել է վերլուծաբան Արծրուն Պեպանյանը.”

Իհարկե, նկարագրածդ ցավալի է, տխուր, սիրտ ճմլեցնող, սպանիչ…

Բայց և դա ա՛յն բանի համար է, Լիլիթ, որ քսան տարի է ալարում ենք մտածել…
Ալարում ենք հասկանալ, որ շարժումը սահմանադրությամբ նախատեսված օրերին չպիտի լինի…
Ալարում ենք հասկանալ, որ ճահճի մեջ բոլորս ենք՝ ընդդիմությունն էլ, ժողովուրդն էլ, իշխանությունն էլ, ու ինչքան շատ միմյանց հրհրենք, այնքան ավելի խորն ենք խրվելու ճահճի մեջ…
Ալարում ենք գտնել ճահճից միասնաբար դուրս գալու հնարը…
Մինչդեռ այն չի կարող չլինել…”

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ