05 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը համագործակցում են Երեւանի ՛՛միասնական ընտրատաշտակով՛՛

ՀԱԿ համագումարին քաղաքական ուժերից մասնակցում են ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԺԿ-ն եւ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը: Դաշնակցական Արմեն Ռուստամյանի խոսքով, նրանք ողջունում են ցանկացած առաջարկ եւ  որ մեկ տարի ԱԺ-ում աշխատելով ՀԱԿ-ի հետ` զգացել է, որ խնդիրները հնարավոր է լուծելու: “Եթե չկարողացանք միավորվել Երեւանի ավագանու ընտրություններից առաջ, կարծում եմ դա կհաջողվի ընտրություններից հետո”,-ասաց Ռոստամյանը:

ԲՀԿ-ից Ստեփան Մարգարյանը ելույթ ունենալով՝ ասաց, որ այս կուսակցությունում այնպիսի մարդիկ են, որ գալիս են ակունքներից եւ առանցքային հարցեր են լուծել: “Մեր կուսակցության առաջնորդը կողմնակից է լայն համագործակցության, եւ կարծում եմ` համատեղ աշխատանքը կստացվի”:

Ստեփան Մարգարյանը լրագրողներին նախապես ասել էր, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն բանակցում են Երեւանի ավագանու ընտրություններում “միասնական նախաընտրատաշտակ”-ով:

Համագումարի պատվիրակներին ողջունեց նաեւ ՀԺԿ առաջնորդդ Ստեփան Դեմիրճյանը եւ ասաց, որ ՀԺԿ-ն համագործակցել է եւ համագործակցելու է ՀԱԿ-ի հետ:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ