13 Հունիսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

”Ժառանգությունը” խմբագրության հույս ունի. սպասում են /վիդեո/

”Մենք չենք դիտում, որ քննարկելու թեմա չունենք և չենք դիտում, որ այն առաջարկները, որ արվեցին Րաֆֆի Հովհաննիսյանի կողմից, ընդհանրապես մերժված են”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ”Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը` ի պատասխան մեր դիտարկմանը, որ նախագահ Սերժ Սարգսյանն ասուլիսում արդեն փաստացի մերժել է ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի Ազգային ժողովը ցրելու առաջարկը: Հակոբյանը հույս ունի, որ […]

Րաֆֆու նամակը նախագահականում է. երբ Սերժ Սարգսյանը կպատասխանի

Henaran.am-ի տեղեկություններով` ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի նամակն ուղղված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին արդեն նախագահական նստավայրում է: Տեղեկությունը փորձեցինք ճշտել նախագահականից, սակայն շաբաթ օրը աշխատակազմի նամակների բաժինը չի աշխատում: Ըստ նախագահի մամլո խոսնակի` ՀՀ նախագահին ուղղված նամակները մշտապես պատշաճ կարգով ուսումնասիրվում ու արձագանք են ստանում: Ըստ գործող կարգի` նախագահը 5-10 օրվա ընթացքում պետք է մակագրի նամակը […]

ԵԺԿ-ն փոխե՞լ է վերաբերմունքը Սերժ Սարգսյանի նկատմամբ /վիդեո/

ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահեցնում է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի նկատմամբ ԵԺԿ-ում վերաբերմունքը չի փոխվել “Ժառանգության” նամակից հետո:  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մարտի 14-ին Բրյուսելում էր, որտեղ նա մասնակցեց Եվրոպական Ժողովրդական կուսակցության գագաթաժողովին: ”Շատ լավ վերաբերմունք էր, շատ ջերմ ընդունելություն էր երկրի նախագահին ու ՀՀԿ-ին` որպես վստահելի […]

“Պրովոկացիա մի արեք, օրիորդ …”. Կոմիտաս վարդապետն այցելել է Րաֆֆի Հովհաննիսյանին /վիդեո/

Մայր Աթոռի միաբան Տեր Կոմիտաս վարդապետ Հովնանյանը երջանկության չի ցանկանում խոսել ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ու նրա հացադուլի մասին: Այս մասին նա ասաց, երբ Henaran.am-ը հետաքրքրվեց, թե ինչու չի այցելել Հովհաննիսյանին:  Հայր Սուրբը մեզ հորդորեց “պրովոկացիայի” չենթարկել իրեն. ”Պրովոկացիա մի արեք ինձ, օրիորդ”,-հումորով հորդորեց Հայր սուրբը: Կոմիտաս վարդապետը տեղեկացրեց, որ այցելել է Հովհաննիսյանին, սակայն չցանկացավ ասել` արդյոք […]

”Եթե Րաֆֆին նախագահ է, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանից պաշտոններ ուզում”

ՀՅԴ-ական Սասուն Մանուկյանը կարծում է, որ ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա պահանջ-առաջարկները, որ նա ուղարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, վկայում են, որ Հովհաննիսյանն ընդունում է նախագահական ընտրություններում իր պարտությունը: ”Մի որոշ ժամանակ առաջ, երբ ասում էի, թե ընտրության արդյունքները արժանահավատ չէ, ասում էին ՀՅԴ անկեղծ չէ, թող ասի Րաֆֆին ընտրվել է նախագահ, ասում էի մենք […]

Իսրայելը Թուրքիայից ներողություն է խնդրել

Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն ներողություն է խնդրել Թուրքիայից “Ազատության տորմիղի” միջադեպի համար, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը: Նրա խոսքով` իսրայելցի զինծառայողների գրոհի “ողբերգական հետեւանքները” կանխամտածված չէին: Նա նաեւ ափսոսանք է հայտնել մարդկային կորուստների համար եւ նշել, որ Իսրայելը պատրաստ է փոխհատուցում վճարել զոհվածների ընտանիքներին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է ներողությունը եւ համաձայնել, որ 2 […]

ԲՀԿ-ն մասնակցելու է նախագահի երդմանը. Ժամանակ

Թերթի տեղեկություններով, ապրիլի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցությունը մասնակցելու է Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը: Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել, որ խմբակցությունը ներկա գտնվելու խորհրդարանի հատուկ նիստին, որի ընթացքում Սերժ Սարգսյանը պաշտոնապես ստանձնելու է  Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը:

ՄԱԿ-ն ընդունեց Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը

2013 թվականի մարտի 22-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը (“Prevention of genocide”): Հայաստանը մշտապես ՄԱԿ-ի շրջանակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ նախաձեռնություններով, ներկայացնելով բանաձևերի նախագծեր: Այդ նախաձեռնությունների արդյունքում Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1998 թվականին ընդունվել են “Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի […]

ԵԽ նիստին

Մարտի 22-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից Երիտասարդական խորհրդարանի հերթական լիագումար նիստը: Օրակարգը հաստատելուց հետո Երիտասարդական խորհրդարանի անդամները քննարկեցին ԵԽ հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած “ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին” օրինագիծը, որի հեղինակներն են ԵԽ անդամներ Տիգրան Խաչիկյանը եւ Կարեն Ամիրյանը, “Եկամտային […]

Րաֆֆին ընթերցում է` ինչ է առաջարկում Սերժ Սարգսյանին /ֆոտո, վիդեո/լրացված/

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց “Ժառանգության” առաջորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը: Ինչպես հայտնում է Henaran.am-ի թղթակիցը, Ազատության հրապարակն այսօր շատ ավելի բազմամարդ է: Ինչպես նախապես հայտարարվել էր, այսօր “հաղթահավաքի” ուրբաթն է: Հարթակում են “Ժառանգության” անդամները, Հովհաննիսյանի ընտանիքի անդամները, “Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը եւ այլք: Այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանը ընթերցում է այն փաստաթուղթը, որը պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի