11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ոչ ոք չի կարող ՀՀԿ-ին մեղադրել. Գառնիկ Իսագուլյան

 ՛՛Երևանի քաղաքապետի ընտրությունները պետք է համարել քաղաքական ընտրություն և շատ բան կախված է այս ընտրություններից՛՛,-այսօր ասուլիսում ասաց ՛՛Ազգային անվտանգություն՛՛ կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Երևանում կա 13 ընտրատարածք, որոնք ընդգրկում են 464 ընտրատեղամաս, իսկ դրանցից 182-ում ընդդիմադիրներն են հանձնաժողովի նախագահներ, այսինքն՝ ընդդիմությունը համախմբվելու դեպքում, ըստ Իսագուլյանի` կարող է ինչ-որ արդյունքների հասնել: Իսագուլյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն բոլոր մեթոդները գործադրել է հաջողության հասնելու համար, քաղաքացիների հետ առանձին-առանձին է աշխատում  և ոչ մեկը մեղադրել չի կարող նրան, իսկ ընդդիմությունն, ինչպես միշտ, մտածում է, թե ում շուրջը համախմբվի:  

Իսագուլյանը ընդգծեց, որ ՛՛Ժառանգությունը՛՛ ճիշտ կաներ, եթե հայտարարեր, որ ավագանու ընտրություններին գնում է միասնական, բայց ինքը չի մասնակցում: ՛՛Թող հայտարարեր, որ միասնական ճակատով են գնում, Րաֆֆին նախագահ է ընտրվել, բայց իրենք զիջում են ու չեն մասնակցում, թող զիջի, եթե խնդիրն իսկապես իշխանափոխությունն է: Բայց որոշեցին, որ իրենք  էլ են մասնակցում, ավելին սեփականաշնորհում են նաև ՛՛Ազատության՛՛ հրապարակն՝ ասելով, որ ոչ մեկ իրավունք չունի այստեղ լինելու իրենցից բացի: Եթե որևէ մեկը կարծում է, որ նրա վարկանիշը ամենաբարձրն է, ապա թող հասկանա, որ եթե մեկ ամիս առաջ մի վարկանիշ ունեցար, ապա հաստատ չի, որ մեկ շաբաթ հետո այդ վարկանիշը կլինի՛՛:

Իսագուլյանը կարծում է, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը կմնա իր պաշտոնում, սակայն շատ հնարավոր է, որ կառավարության նշանակումը հետաձգվի մինչև մայիսի հինգը:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ