17 Մայիսի, Saturday, 2025
KFC

Որեւիցե մեղադրանք Հայաստանի նկատմամբ բացակայում է. ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ Մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանել է “Արմենպրես” լրատվական գործակալության այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի մամուլում հայտնված այն լուրերը, ըստ որոնց Լիբիայի դեմ պատժամիջոցների հարցով աշխատանքային խումբը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացրած զեկույցում նշում է, թե Հայաստանը զենք է մատակարարել Լիբիա` չնայած գործող պատժամիջոցներին: 
 
“Լիբիային նվիրված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1973 բանաձեւի համաձայն ստեղծված փորձագետների խմբի փետրվարի 15-ի զեկույցում չկա նման ձեւակերպում, թե իբրեւ Հայաստանից զենք է մատակարարվել Լիբիա եւ ընդհանրապես որեւիցե մեղադրանք Հայաստանի նկատմամբ բացակայում է:

Զեկույցում, որը հասանելի է ՄԱԿ-ի կայքէջում, նշված են Լիբիա ռազմական նշանակության ապրանքների տեղափոխման հետ առնչություն ունեցող, տարբեր` այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ի անդամ երկրներում գրանցված մի շարք մասնավոր ընկերություններ: Այդ շարքում հիշատակվում են նաեւ հայաստանյան գրանցում ունեցող երկու ընկերություն:

Հայաստանն՝  ի պատասխան փորձագետների խմբի հարցման, ամբողջական եւ սպառիչ տեղեկատվություն է տրամադրել վերոհիշյալ ընկերությունների եւ նրանց գործունեության մասին”,-նշել է տիգրան Բալայանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ