02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում պետք է հիմնվել դատական ակտերի վրա

Սահմանադրական դատարանի խորհրդական, ‘’Սահմանադրական իրավունքի կենտրոն’’ խորհրդի նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, նշեց, որ խնդրի լուծման համար պետք է ուշադրություն դարձնել դատական ակտերին, քանի որ պետությունները հիմնվում են հենց այդ ակտերի վրա, այլ ոչ պատմական փաստերի:

“Նույն Հոլոքոստի ապացուցման հիմքում ընկնում է Նյուրնբերգյան դատարավարությունը, որը պատճառ դարձավ այդ ցեղասպանության ճանաչմանը բազմաթիվ երկրների համար: Իսկ հայոց ցեղասպանության դեպքում Ֆրանսիան գտավ, որ իրականում տեղի է ունեցել ցեղասպանություն` մերժումը համարելով հանցագործություն”,-նշեց իրավաբանը:

Սահմանադրական դատարանի խորհրդականը հայտնեց, որ Թուրքիան ամեն ինչ անում է, որպեզի իրենց կողմից կայացված դատական ակտերը չդառնան քննարկման առարկա: ‘Նրանք նույնիսկ մեղադրում են հայերին, թե դատավարությունից հետո վերցրել են ակտերը և վերացրել, որն իբրև իրենց էլ թույլ չի տալիս ցույց տալ, որ տեղի չի ունեցել ցեղասպանություն, սակայն դրա հետ միասին առաջարկում են պատմաբանների հանձնաժողով ստեղծել` ուսումնասիրելու այդ տարիներին տեղի ունեցած դեպքերը’:

Գ. Դանիելյանի` ներկայացմամբ մեր ունեցած փաստաթղթերը լիարժեք են, սակայն Գերմանիայում և Ֆրանսիայում ևս կան նյութեր, որոնք կարող են օգտակար լինել:

“Եվ մենք, և թուրքերը հետաքրքրություն ենք ցուցաբերում այդ փաստաթղթերի հանդեպ, սակայն պետք է շատ լավ գիտակցել, որ գերմանացիներն այդ տարիներին զբաղեցրել են առանցքային պաշտոններ հենց ռազմական ոլորտում’’,-նկատեց նա:

Իրավաբանը տեղեկացրեց, որ Սողոմոն Թեհլերյանի արդարացումը հիմնված էր ոչ թե հայոց ցեղասպանության հիմքի վրա, այլ այն փաստի վրա, որ Թալեաթ փաշան արդեն իսկ մահվան էր դատարապարտված թուրքական դատարանի կողմից;

‘’Դա հիմք հանդիսացավ նրա ազատ արձակման, այսինքն` դատական ակտը’’:

Որպես օրինակ Գ. Դանիելյանը բերեց նաև Սաֆարովի դեպքը, երբ Ալիևը հիմք ընդունեց դատական ակտի գոյությունը `ներման միջոցով ազատ արձակելով նրան:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ