Լևոնը խաբել է Աշոտ Մանուչարյանին
2007 թվականի փետրվարին Լևոն Տեր Պետրոսյանը խոստացել էր Աշոտ Մանուչարյանին բուրժուադեմոկրատական հեղափոխություն իրականացնել, սակայն խոստմանը տեր չի կանգնել:
“Ղարաբաղ” կոմիտեի հիմնադիր անդամը այսօր լրագրողներին պատմեց իր ակնկալիքների ու խաբեության մասին .
”Հետո պարզվեց, որ նա ինձ մոլորեցրել է: Պայմանավորվածությունն այնպիսին էր, որ նոյեմբերին էլ կլինի սոցիալիստական կամ դրանից էլ առաջատար հեղափոխություն, որի պատասխանատվությունը ինձ վրա էր:
Նա չկատարելով առաջին պայմանը` նաև պրոբլեմներ ստեղծեց երկրորդի համար: Հիմա ամեն ինչը 5 տարով ուշացել է` տեսնենք ինչը երբ ենք անում: Մանավանդ որ մայիսին հեղափոխություններ չեն անում, լինում է միայն ազգային ազատագրական պայքար”:
Ամեն դեպքում ապրիլի 9-ին եղել է դիակ` դա ըստ Աշոտ Մանուչարյանի դեմոկրատիայի դիակն է: