Հնդկաստանի դեսպանը շնորհավորեց բարձր մակարդակով անցկացված ընտրությունների կապակցությամբ
Փետրվարի 21-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Սուրեշ Բաբուին` հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հատուկ կարեւորություն է տալիս հայ-հնդկական պատմության խորքից եկող, ավանդական բարեկամական փոխհարաբերություններին եւ շահագրգռված է երկկողմ փոխգործակցության շարունակական զարգացմամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Բաբուն նախ նշեց, որ ինքը ուշադրությամբ հետեւել է նախագահական […]





































