14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

No comment… Րաֆֆին ու Ծառուկյանը կհանդիպե՞ն Մոսկվայում

”Ժառանգության” կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը չգիտի, թե հնարավոր է, որ Մոսկվայում հանդիպեն ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: ”Հանդիպման հետ կապված որևէ մեկբանաբություն չեմ կարող տալ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց խոսնակը: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսնակ Լիլիթ Սարուխանյանն էլ մեզ ասաց, որ ինքն ընդհանրապես տեղյակ չէ այս հանդիպման մասին: ”Անձնական հանդիպումներ են”,-ասաց նա:

Նշենք, որ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանի կնոջ և ավագ որդու հետ մեկնել է Մոսկվա: Իսկ երեկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը մեզ հայտնել էր, որ Ծառուկյանը ևս գտնվում է Մոսկվայում: Քանի որ հայաստանյան քաղաքական կուլտուրայում ընդունված է, որ քաղաքական գործիչները հաճախ հանդիպում են Հայաստանից դուրս, հնարավոր է, որ Մոսկվայում կայանա երկու կուսակցությունների առաջնորդների հանդիպումը: Ի դեպ, Հովհաննիսյանն ու Ծառուկյանը մեկ անգամ արդեն հանդիպել էին, իհարկե Երևանում, սակայն հանդիումն անարդյունք անցավ:

Սակայն նշենք նաև, որ Իվետա Տոնոյանը զանգերին դեռևս չի պատասխանում: 

Հ. Գ. Քիչ առաջ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը Henaran.am-ին տեղեկացրեց, որ Ծառուկյանն այսօր առավոտյան վերադարձել է Երևան:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ