27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

Որտեղ էր ԲՀԿ-ն 2008-ի ՛՛մարտի 1-ին՛՛ , 2013-ի ՛՛ապրիլի 9-ին՛ /վիդեո/

Ապրիլի 11-ին խորհրդարանում “մարտի 1-ի” դեպքերի ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի ստեղծմանը դեմ արտահայտվեցին ՀՀԿ պատգամավորներ Կորյուն Նահապետյանը և Մարգարիտ Եսայանը: ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր ելույթում նշեց, որ պետք չէ արհեստականորեն խանգարել այս պրոցեսին՝ պետք է լինել ժողովրդի կողքին, քանի որ ժողովուրդը պատասխանի է սպասում:

Նաիրա Զոհրաբյանը համամիտ է, որ ՛՛մարտի 1՛՛-ի գործն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը խնդիրը չպետք է քաղաքականացնի: Այսօր ԱԺ նիստում նա արտահայտեց իր վրդովմունքը.  “ Մարտի մեկի հետ կապված բոլոր հարցերը իրենց պատասխանը պիտի ստանան՛՛:

ԲՀԿ-ի անունից նա հայտարարեց, որ միանշանակ կողմ են հանձնաժողովի ձևավորմանը. ՛՛Պետք է տալ հնարավորություն: Խորհրդարանը որպես քաղաքական մարմին, պարտավոր է անմիջապես օպերատիվ արձագանքել հանրության ձայնին՛՛:

Նաիրա Զոհրաբյանը չի կարող ասել հանձնաժողովը կհասնի արդյունքի թե ոչ. ՛՛Բայց ի սկզբանե տանել փակուղի և  խայտառակ տառակերությամբ զբաղվել, համարում եմ քաղաքական մարմնի համար անհարիր և անընդունելի աշխատաոճ՛՛,-հայտարարեց տիկին Զոհրաբյանը :

՛՛Հիմա մենք ապահով Հայաստան ենք կառուցում, թե ոստիկանական Հայաստան՛՛,- ելույթը եզրափակեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղարը:

Henaran.am-ը Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց՝ 2008-ի մարտի մեկին եւ դրանից հետո ԲՀԿ-ն ժողովրդի կողքի՞ն էր, երբ կոալիցիա կազմեց ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի հետ: Եւ ընդհանրապես ապրիլի 9-ին որտեղ էր ԲՀԿ-ն, երբ հասարակության մի հատվածը Բաղրամյան պողոտայում էր:

Պատգամավորի պատասխանը դիտեք տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ