03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ը փոխհրաձգությունն արդեն տեսնում է /վիդեո/

ՀՀԿ-ը բավարար է համարում Երևանի ավագանու ընտրություններում քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ տարվող քարոզարշավի ընթացքը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նա նշեց, որ բոլորն իրենց գործընկերներն են, այդ թվում ընդդիմությունն ու ՛՛այլընտրանքը՛՛: ”Մենք համերաշխության, խաղաղության աղավնին ենք”,-ժպտաց խոսնակը:

Շարմազանովը նկատեց, որ առաջին անգամ չէ, որ ՀՀԿ-ն մասնակցում է ընտրությունների, առաջին անգամ չէ, երբ որ Տարոն Մարգարյանը մասնակցում է ընտրություններին, և իրենց մարտավարությունը ուղղված է ոչ թե ինչ-որ քաղաքական ուժի դեմ, այլ հանուն Երևանի: ‘

‘Հանուն ավելի լավ Երևանի, մեր մայրաքաղաքի, մեր հայրենակիցների խնդիրների լուծման: Մենք կարծում ենք, որ Տարոն Մարգարյանի մարտավարությունն արդարացված է, որի արդյունքում գործող քաղաքապետը հնարավորություն է ունենում ավելի շատ երևանցիների հետ հանդիպել, լսել նրանց խնդիրները”:

ՀՀԿ խոսնակը, ով նաև ավագանու ընտրություններում ղեկավարում է ՀՀԿ շտաբը, լրագրողներին կոչ արեց չզարմանալ այլ ուժերի կողմից ՀՀԿ-ին ուղղված քննադատություններից: ”Մեկ անգամ ևս կրկնում եմ` այս ընտրություններում պայքար կգնա ոչ միայն Երևանի ազգաբնակչության, հասարակության մեծամասնության քվեին արժանանլու համար, այլ ոչ պակաս պայքար կգնա ընդդիամդիր էլեկտորատին տիրանալու համար: Այդ իմաստով մենք արդեն տեսնում ենք շատ լուրջ փոխհրաձգություն տարբեր քաղաքական թիմերի միջև` ոչ իշխանական”: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ