09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

”Նախագահը, ի տարբերություն որոշ այընտրանքային գործիչների, իր կյանքով է ապացուցել, որ տրամադրության մարդ չէ” /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կադրային հարց չի քննարկվել, այդ թվում վարչապետի փոփոխության: Քննարկվել է Երևանի ավագանու ընտրությունների հետ կապված հարցեր, գնահատվել է քարոզարշավի ընթացքը և ևս մեկ անգամ նշվել, որ ընտրություներրը պետք է լինեն ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: 

”Կադրային հարցեր չեն քննարկվել, ոչ վարչապետի վերանշանակաման, ոչ փոփոխության, կադրային որևէ հարց կառավարության նշանակման հետ կապված չի քննարկվել: Սահմանադրությունը հստակ ժամկետներ է տալիս, որը մենք չենք խախտել”,-ասաց նա: 

Մեկնաբանելով մամուլում հայտված լուրերը, որ ՀՀԿ-ը հնարավոր է կառավարության նշանակումը արհեստականորեն հետաձգի` Շարմազանովն ասաց. ”Արհեսկատանոր ձգձգում են և արհեստական գործընթացներին մասնակցում են այլ քաղաքական ուժեր, ՀՀԿ-ին դա բնորոշ չէ”:

Հարցին, թե ինչպես էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տրամադրությունը ապրիլի 9-ին երդմնակալության արարողությունից հետո, Է. Շարմազանովը պատասխանեց. ”Նախագահի տրամադրությունը միշտ բարձր է լինում, որովհետև հանրապետության նախագահը իրավունք չունի ունենալ ցածր տրամադրություն:

Նախագահը, ի տարբերություն որոշ ընդդիմադիր և ոչ ընդդիմադիր այընտրանքային գործիչների, նա իր կյանքով  է ապացուցել, որ ինքը տրամադրության մարդ չէ, այլ պետական գործիչ է և առաջնորդվում է  ոչ թե տրամադրությամբ, պահի ազդեցությամբ, այլ պետական շահի գերակայությամբ”:

Նա նաև փառք ու պատիվ տվեց հայ ժողովրդին, ոստիկանությանը, որ ապրիլի 9-ին արյունահեղությունից խուսափել կարողացանք:

”Ազատության” հրապարակում, ի հեճուկս որոշ նաև քաղաքական սադրիչների, ապրիլի 9-ին թե մեր հասարակաության մեծամասնությունը, ինչու չէ նաև ընդդիմության լիդերը  ցույց տվեցին, որ իրենք գնում են ոչ թե բախումների ճանապարհով, այլ երկխոսության: Փառք ու պատիվ թե մեր հասարակությանը, թե մեր ուժային կառույցներին, մասնավորապես ոստիկանությանը, ինչու չէ նաև  ոստիկանապաետ Վլադիմիր Գասպարյանին”,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը: 

Արյդյոք համաձայն է ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի այն տեսակետի հետ, որ իշխանության դեպքը պետք  է փոխվի, այս մասին ՀՀԿ խոսնակն ասաց. ”Իշխանության դեմքը բնականաբար պետք է փոխվի, բայց իշխանության դեմքը փոխվելով առաջինը պետք է փոխվի իշխանության գործելաոճը և իշխանության փոփոխություն ասելով մենք ի նկատի չունենք մեխանիկական փոփոխություններ, ի նկատի ունենք բովանդակային փոփոխութուններ, բարեփոխումներ, որի մասին շատ հստակ նշեց Հանրապետության նախագահը երդմնակալության ելույթի ժամանակ, շատ հստակ ասաց, որ բոլոր դժգոհ և ոչ մեր օգտին քվեարկած քաղաքացիների ազդակները հասել են տեղ”:

 Իսկ ինչպես է վերաբերում Էդուարդ Շարմազանովը Րաֆֆի Հովհաննիսյանի այցին ՌԴ մայրաքաղաք Մոսկվա, դիտեք` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ