09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱԺ նախագահի հիասթափությունը

ԱԺ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի հետ չի խոսել Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական քայլերի մասին: Այս մասին Աբրահամյանն ասաց նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում՝ նշելով, թե չի տեսել ոստիկանապետի և Հովհաննիսյանի աղոթքը՝ իրեն պատմել են:

ԱԺ նախագահը նաև չի տեսել Արմեն Մարտիրոսյանի նկատմամբ կատարված բռնությունները, սակայն քննադատում է յուրաքանչյուր նման արարք:

Հովիկ Աբրահամյանին զարմացնում է Հովհաննիսյանի երդումը, ինչը նա համարում է  ոչ ազնիվ, անարդար, ոչ կոռեկտ ու անպարկեշտ:

 ”Ի՞նչ է նշանակում Րաֆֆի Հովհաննիսյանի ինագուրացիա, այդպիսի բան գոյություն ո՞ւնի ընդհանրապես, դուք էլ եք կատակով վերաբերում այդ երևույթին, որը ճիշտ չէ: Ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում: Արարողություն, որ կազմակերպեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ո՞րքանով է պարկեշտ, ազնիվ, արդար ու կոռեկտ”,-ասաց նա:

ԱԺ նախագահը ևս , ինչպես Գալուստ Սահակյանը, հիասթափվել է Րաֆֆի Հովհաննիսյանից: ”Ես էլ եմ հիասթափվել: Ես ակնկալում էի նախագահի առաջարկը …  թող դառնար Սահմանադրական բարեփոխումերի հանձնաժողովի նախագահ, լուրջ ռեֆորմներ աներ մեր երկրի համար”,-ընդգծեց ԱԺ նախագահը: Աբրահամյանը նաև նկատեց, որ այսքան անլուրջ քայլերից հետո կարելի է համարել, որ սպառված է նախագահի ու Րաֆֆի Հովհաննիսյանի միջև երկխոսության ուղին, բայց դա նախագահի որոշելիքն է, իսկ Հովհաննիսյանն ուղղակի ավելի լուրջ կարող էր օգտագործել իր ռեսուրսը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ