23 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Չեխիան պատրաստ է հետագայում եւս նպաստել Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին

Վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանն ընդունել է Չեխիայի առաջին փոխվարչապետ-արտաքին գործերի նախարար Կարել Շվարցենբերգին:

“Համոզված եմ, որ Ձեր այցը Հայաստան հնարավորություն կտա նոր թափ հաղորդել մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը”,- ասել է Տիգրան Սարգսյանը՝ միաժամանակ կարեւորելով Երեւանում կայացած հայ-չեխական բիզնես ֆորումը, որին մասնակցել են չեխական 13 ձեռնարկություններ:

Զրուցակիցներն ընդգծել են գործարար նոր կապերի ձեւավորման անհրաժեշտությունը, որը կնպաստի հայ-չեխական տնտեսական համագործակցության հնարավորությունների ընդլայմանը:

Կարել Շվարցենբերգը նշել է, որ իր երկիրը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ կապերի սերտացմանը եւ ընդգծել, որ երկու երկրների միջեւ քաղաքական որեւէ խնդիր գոյություն չունի:

Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին՝ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել չեխական կողմին այդ ուղղությամբ ցուցաբերվող օժանդակության համար, ինչին ի պատասխան՝ Կարել Շվարցենբերգը նշել է, որ իր երկիրը պատրաստ է հետագայում եւս նպաստել Արեւելյան գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ հաջողությամբ շարունակում է Ասոցացված համաձայնագրի, մասնավորապես, Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի շուրջ բանակցությունները եւ արվում է ամեն ինչ, որպեսզի պատրաստ լինի դրանց ստորագրմանը մինչ տարեվերջին կայանալիք վիլնյուսյան գագաթնաժողովը:

 Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ Հայաստանի համար դոնորների կոնֆերանսի կազմակերպմանը, դրան Չեխիայի հնարավոր մասնակցությանը, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տնտեսական այլ ճյուղերում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարներին:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ