08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Երբ ՀԱԿ-ն էր առաջնորդում ժողովրդին /վիդեո/

Հերթական անգամ ՀԱԿ անդամներն այսօր ակցիա իրականացարին ՀՀ գլխավոր դատախազության դիմաց: Նրանք պահանջում են ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանին և վերանայել Դավիթ Քիրամիջյանի, Արտակ  Կարապետյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ կայացված դատական վճիռները:

Երիտասարդ ակտիվիստ Արեգ Գևորգյանը իր ելույթում անդրադարձավ նաև ապրիլի 9-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին և նշեց,որ երբ ՀԱԿ-ը առաջնորդում էր ժողովրդին, առջևում միայն առաջնորդներն ու ակտիվիստներն էին լինում ,իսկ ժողովուրդը որոշակի հեռավորություն էր պահպանում.

” Երբ Ազատության հրապարակում ոստիկանության բազմաթիվ ստորաբաժանումներն էին ,մենք ոչ թե խուճապահար և գլուխներս կորցրած վազեցինք դեպի ոստիկանական շարքերը, այլ դրանից առաջ մեր առաջնորդները մոտեցան և բանակցություններ վարեցին, իսկ այդ ընթացքում քաղաքացիները սպասում էին 50-100 կամ 150 մետր հեռավորության վրա”:

Մանրամասները՝ Henaran.am– ի տեսանյութում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ