06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Վանո՞ն, չգիտեմ` ելույթ կունենա, թե ոչ. Արամ Մանուկյանը խառն է /վիդեո/

Henaran.am-ի հարցին՝ առաջին համարի մանդատով մշտապես հանդես եկող Վանո Սիրադեղյանը վաղը՝ ապրիլի 13-ին, կպահպանի՞ իր մանդատը: Ավանդույթի համաձայն՝ չնայած բացակայությանը, այս մանդատը ՀՀՇ-ում Սիրադեղյանինն է: ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը պատասխանեց.” Դուք Լևոն Տեր Պետրոսյանին մոռացաք”:

Իսկ համագումարին ինքը՝ Արամ Մանուկյանը, ելույթ ունենալո՞ւ է: Այս հարցին Արամ Մանուկյանն այսպես պատասխանեց. ”Ո՞վ Վանո՞ն, չգիտեմ ելույթ կունենա, թե ոչ”: Ենթադրում ենք, որ Արամ Մանուկյանի պատասխանները կապված են վերջին զարգացումների հետ. կամ շատ խառն է՝ կապված վաղվա պատասխանատու միջոցառման հետ, կամ դեռ ուշքի չի եկել ՀՀՇ-ի լուծարման պարտադրանքից:

Հիշեցնենք, ապրիլի 13-ին մարզահամերգային համալիրում կկայանա ՀԱԿ առաջին համագումարը:  ՀԱԿ-ը ինչպես մեկնաբանում են անդամները ՀՀՇ կուսակցության գաղափարական շարունակությունն է, իսկ ՀՀՇ-ն կլուծարվի: Արամ Մանուկյանը նախ դեմ էր արտահայտվել ՀՀՇ-ի լուծարմանը, ապա մեղմացրել դիրքորոշումը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ