16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Անդրիաս Ղուկասյանի հայտարարությունը

Երբ կազմակերպված հանցավոր խմբերը զավթում են պետական իշխանությունը եւ իրենց վերահսկողության տակ են վերցնում իրավապահ համակարգը, ժողովուրդը զրկվում է իր իշխանությունն իրականացնելու բոլոր սահմանադրական հնարավորություններից:

Իշխանության զավթման արդյունքում ձեւավորված բռնապետությունը վերարտադրվում է շինծու ընտրությունների միջոցով:

Հանրապետության իշխանության մարմինները հանցավոր ուժերից ազատելու համար անհրաժեշտ է ժողովրդի իշխանության անմիջական դրսեւորում:

Հայաստանի քաղաքացիների համապետական ժողովը իրավասու է կայացնել որոշում իշխանությունը զավթողներին ձերբակալելու եւ մեկուսացնելու վերաբերյալ:

Ուստի ապրիլի 9-ին, Ազատության հրապարակում քաղաքացիական անհնազանդություն հայտարարած քաղաքացիները, որվքեր երդվել են չճանաչել պետության կեղծ ղեկավարներին, չհնազանդվել անիրավ հրամաններին, չվախենալ, չվաճառվել եւ չնահանջել, պետք է միավորեն իրենց ջանքերն այդ միջոցառման օրակարգը սահամանելու եւ ընդունված որոշմումներն ի կատար ածելու համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ