29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Շուշանը կտեղափոխվի Արցա՞խ

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանը մայիսի 9-ին Արցախում տոնական միջոցառումների շրջանակներում մասնակցեց Շուշիի կերպարվեստի թանգարանի բացմանը: Երգչուհին ոգեւորված էր ներկայացված գեղանկարներից. Henaran.am-ի հետ զրույցում նա ասաց, որ տաղանդավոր մարդիկ, ստեղծագործող պատանի կադրեր շատ կան Արցախում: Սա այնքան էր ոգեւորել Շուշան Պետրոսյանին, որ ընկերներին ցույց էր տալիս Մարտակերտի ստեղծագործող երեխաների գեղանկարները: “Ես ուղղակի […]

Սերժ Սարգսյանը մասնակցեց Շուշիի կերպարվեստի թանգարանի բացմանը /վիդեո/

Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մայիսի 9-ին այցելեց նաեւ Շուշի: Այստեղ նա ծաղկեպսակ ու ծաղիկներ է դրել Տանկ-հուշարձանի պատվանդանին եւ սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանին: Սերժ Սարգսյանը մասնակցել է նաեւ Շուշիի կերպարվեստի թանգարանի բացման արարողությանը:  Թանգարանում տոնական տրամադրությունը պահպանում էր Արցախի կամերային նվագախումը՝ դիրիժոր Գեւորգ Մանուկյանի ղեկավարությամբ: Շուշիից հաղորդում է […]

Մե քեֆ, մե ուրախություն … /օրվա կադր, վիդեո/

Այսօր Հաղթանակի զբոսայգում էր նաև Երևանի վերընտրված քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Նա այստեղ ժամանեց ԱԻ նախարար, Երևանի ավագանու ընտրություններում ՕԵԿ-ի համամասնական ցուցակը գլխավորող Արմեն Երիցյանի հետ միասին:  Նախկին մրցակիցները միասին քայլում էին և բավական ուրախ զրուցում:

Հաստատակամորեն շարունակելու ենք կառուցել ավելի ուժեղ, ավելի ապահով ու բարեկեցիկ հայրենիք. Հովիկ Աբրահամյան

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի օրվա կապակցությամբ, մասնավորապես նշելով. “Սիրելի հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի եւ խաղաղության տոնի առթիվ: Խորհրդանշելով տարբեր ժամանակների մեր հաղթանակները՝ այս տոնը միաժամանակ միավորում է տարբեր սերունդների՝ վկայելով նրանց բոլորի համար ընդհանուր՝ հայրենիքի նկատմամբ անշահախնդիր սիրո եւ նվիրումի, անկոտրում ոգու, սեփական ուժերին հավատալու եւ ապագայի հանդեպ վստահության […]

Հովիկ Աբրահամյանն ու Տիգրան Սարգսյանը միասին ճաշեցին վրանում /ֆոտո, վիդեո/

Հաղթանակի զբոսայգուց “Henaran.am“-ի թղթակիցը տեղեկացնում է, քիչ առաջ այստեղ ժամանեցին  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սագսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, նախարարներ, պատգամավորներ: Նրանք ծաղիկներ դրեցին անմար կրակին` հարգելով Մեծ Հայրենականի զոհերի հիշատակը, ապա ավանդույթի համաձայն ճաշեցին ռազմական վրաններում:  Տոնը` ֆոտոռեպորտաժում և տեսանյութում:

Խնդիրը պատգամավորին “փչացնելը” չէ, այլ … /վիդեո/

”Բանը նրանում է, որ խնդիրը չի կայանում այս կամ այն պատգամավորին ”փչացնելը”: Խնդիրը կայանում է նրանում, որ որպես քրիստոնյա մարդ` ես հակված եմ բժշկել մարդկանց: Ես խորին համոզմունք ունեմ, որ այլևս նման զանգեր ոչ մի իրավապահի չեն լինի: Այդ թվում ձեր շնորհիվ հասարակությունը հասկացավ, որ նման պահելակերպ այլևս պետք չէ դրսևորել”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց […]

Հայոց բանակը լրջորեն պատրաստվում է. Սեյրան Օհանյան /վիդեո/

”Սա եռատոն է, որովհետև մայիս ամիսն առանձնահատուկ խորհուրդ ունի մեր տոնացույցի մեջ: Այս ամսին ունեցել ենք հաջողություններ, պահպանել ենք մեր ինքնուրույնությունը, հաղթանակներ ենք տարել, մեր մեծերի սխրանքները իրենց արտացոլումն են ստացել հայ ժողովրդի նորօրյա պատմության մեջ”,-այսօր` մայիսի իննին, Հաղթանակի զբոսայգում անհայտ զինվորի հուշահամալիրին ծաղիկ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ Սեյրան Օհանյանը: ”Շուշին մեր արցախյան […]

Ոստիկանապետն ասաց` ինչու է աշխատանքից ազատել Ներսիկ Նազարյանին /վիդեո/

Հաղթանակի զբոսայգում է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ մայիսի 9-ը այն վառ օրինակներից մեկն է, երբ հայ ժողովուրդը միասնական է լինում, հաղթանակում է եւ նշում է իր հաղթանակը, իսկ երբ միասնական չի լինում, ”անընդհատ նշում է եղեռններ”: Ոստիկանապետն անդրադարձավ Երեւանի` արդեն նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի աշխատանքից ազատմանը` նշելով, որ իհարկե, այդ […]

Կհամարձակվի՞ արդյոք Սիրիան “վրեժխնդիր լինել” Իսրայելից

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն Իսրայելին սպառնացել է պատերազմով: Դամասկոսի ռազմական օբյեկտներին հասցված ավիահարվածից 4 օր է անցել, եւ Սիրիայի նախագահը որոշել է խախտել լռությունը` հասկացնելով, որ իր երկիրը կարող է Իսրայելին շատ ցավոտ պատասխան հարված հասցնել: Միաժամանակ Ասադը չի մանրամասնել, թե ինչ հանգամանքներում կհասցվի հարվածը, հաղորդում է “9-րդ ալիքը”: Նույն կարծիքին է նաեւ Սիրիայի ԱԳՆ […]

Խաղաղությունը հաճախ պարտադրվում է զոհերի գնով. ՀՀ նախագահի ուղերձը

Այսօր մայիսի 9-ը հայ ժողովուրդը տոնում է կրկնակի: 68 տարի առաջ այսօրը  ավարտվեց 2-րդ համաշխարհային պատերազմը:21 տարի առաջ էլ հայ ժողովրդի կյանքի բախտորոշ շրջանում ունեցանք մեր ժողովրդի մեծագույն հաղթանակներից մեկը` Շուշիի ազատագրումը: Այս 2 կարևոր հաղթանակների կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին: Սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Հաղթանակի և խաղաղության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի