19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Վերջ հայկական ռոմանտիկային…

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը կարծում է, որ այն, որ Ռուսաստանը զենք է մատակարարել Ադրբեջանին տարօրինակ չէ:

”Տեղի ուենցածի մեջ իսկապես սպառազինությունների մրցավազքի համատեքստում տարօրինակ ոչինչ չկա, ռուսական կողմը նախկինում էլ պարբերաբար զենք մատակարարել է Ադրբեջանին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Սակայն վերջինս մի քանի կետեր առանձնացրեց, որոնց վրա պետք է շեշտադրումներ կատարել: Նախևառաջ պետք է հասկանալ, որ չնայած Ռուսաստանը մեր ստրատեգիական դաշնակիցն է, բայց դա չի նշանակում, որ եթե ռուսական կողմը ինչ-որ մի տեղ ոտնահարելով, դեմ գնալով իր դաշնակցի շահերին համագործակցում է մեր թշնամու  հետ, ապա մենք պետք է լռության մատնենք տեղի ունեցածը:

”Մենք պետք է մեր դիրքորոշումը հստակ արտահայտենք, սա մեզ մտահոգում է, սա մեր դաշնակցային հարաբերությունների ոգուն դեմ կատարված քայլ է, և միևնույն ժամանակ Հայաստանում հակառուսկաան դիրքորոշումներ խթանելու նպաստող քայլ է”,-ասաց նա:

Ջամալյանն, իհարկե, հայ-ռուսական դաշինքի կողմնակից է, սակայն վստահ է, որ մենք պետք է շատ հստակ սահմանենք, որ մեր դաշնակցային փոխահարաբերություններում մեկը մյուսի հանդեպ պետք է նրբանկատ լինենք: ”Իհարկե, նրբանկատությունը քաղաքական կատեգորիա չէ, բայց պետք է փորձենք ավելի հաշվի առնել մեկս մյուսիս շահերը այլ պետությունների հետ հարաբերություններ կառուցելիս”,-նշեց նա: 

Ռուսական կողմի համար պետք է հստակ լինի, որ Հայաստանի հասարակությունը մտահոգված է և իր դաշնակցից չէր սպասում նման արարք: Սակայն մյուս կողմից էլ Ջամալյանը նշում է, որ պետք է իրատես լինել:

”Խնդիրը նաև այն է, որ պետք է նկատի ունենանք, որ ՌԴ-ն դաշնակից երկիր է, բայց իր հարաբերություններն այլոց հետ կառուցում է` իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով: Մենք պետք է իրատես լինենք, քաղաքականության մեջ չկա ռոմանտիկա, և որևէ այլ գործընկեր Հայաստանի հետ ավելի արդարացի չէր գտնվի, քան Ռուսաստանն այս առոմով: Ով էլ լիներ մեր ռազմավարական դաշնակիցը, մեր հակառակորդ երկրի հետ ունենալու ու կառուցելու էր հարաբերություններ, պետք է սթափ գնահատենք իրողությունը”,-բացատրեց ռազմական փորձագետը: Իհարկե, նա ՌԴ-ին արդարացնելու ցանկություն չի, ուղղակի պետք է ֆիքսենք հետևյալը: ”Վերջին զարգացումների ֆոնին ռուսական կողմի կատարածը արդարացնելու խնդիր չկա, այլ ընդհակառակը` մեր սկզբունքային դիրքորոշումը պետք է դրսևորենք, սակայն պետք է նաև խնդրի էությունը հասկանալ: Յուրաքանչյուր գերտերություն հակամարտող կողմերի վրա իր ազդեցությունը տարածելու նպատակով յուրաքանչյուրին էլ այս կամ այն չափով զինում է”,-հավելեց մեր զրուցակիցը: Նա որպես օրինակ բերեց ԱՄՆ-ին, որը, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, զենք է մատակարարում կառույցի անդամ երկու պետություններին` Թուրքիային ու Հունաստանին: Հարկավոր է նաև գիտակցել, որ ռազմավարական դաշնակից չի նշանակում լիակատար հայամետ քաղաքականություն ակնկալել: 

Ջամալյանը ակնհայտ է համարում նաև այն, որ Ադրբեջանի հարաճուն հզորանալը, Հայաստանի հանդեպ շեշտակի գերազանցություն ունենալը Ռուսաստանի շահերից չի բխում:

Այս դեպքում Հայաստանը պետք է անի հետևյալը: 

”Եկել է ժամանակը, որ հայ-ռուսական դաշնակցային, ռազմատեխնիկական փոխհամագործակցության շրջանակներում հայկական կողմն էլ բանակցի` անհրաժեշտ սպառազինությունները ձեռք բերելու շուրջ”: Այս առումով Ջամալյանը լավատես է: ”Որովհետև այդ համատեքստում մատչելի գնով ենք ձեռք բերել ու առաջիկայում էլ օգտվելու ենք դրանից: Հայ-ռուսական հարաբերություններն ապագա ունեն, այս դիզբալանսը շատ արագ կվերացնենք, իսկ հայ-ադրբեջանական հարաբերություններում ուժերի փոփոխություն ի վնաս մեզ չի լինի, այսինքն` Հայաստանն ունի հնարավորություն հավասարակշռել այն, ինչ տեղի է ունեցել ուժերի փոխհարաբերություններում, ստանալ անհրաժեշտ մատչելի գներով սպառազինություն ու այդ կերպ բացառել լայնամասշտաբ գործողությունների վերսկսումը”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ