24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

“Որովհետև ոչ նավթ են վաճառում, ոչ գազ և ոչ էլ ոչխար”

Ռուսաստանը 1 միլիարդ դոլարի զենք է վաճառել Ադրբեջանի վրա:Այս գործարքը զուտ առևտրային թե քաղաքական ենթատեքստ ունի: ՀՀԿ  պատգամավոր Արտակ Դավթյանը այս թեմայի շուրջ այսօր իր կարծիքը հայտնեց հետևյալ հարցադրմամբ.

”Ադրբեջանը տասնյակ միլիարդավոր դոլարների զենք է գնում, իր առանձնացված ֆոնդերից, սակայն եթե Ռուսաստանը զենք է մատակարարում , ապա դա նշանակում է այդ զենքի օգտագործման հետ, զենքի որոշակի պահեստամասերի հետ, որոշակի ինստրուկտրների հետ կապված Ռուսաստանը անընդհատ պիտի Ադրբեջանին խորհրդատվություններ կամ որոշակի ծառայություններ մատուցի: Բայց եթե նմանատիպ զինատեսակ կարող է գնալ Ռուսաստանից կամ ԱՄՆ-ից: Ինչ տարբերություն մեր ռազմավարական դաշնակցից է գնել այդ զենքը թե ուրիշից, մեկ է գնելու էր”,-նկատեց Արտակ Դավթյանը:

Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը  հակադարձելով հանրապետական պատգամավորին, նշեց, որ ինքը դատապարտում է Ռուսաստանի այս քայլ , քանի որ ՀԱՊԿ  կոլեկտիվ անվտանգության պայմանագրի անդամներ չեն իսկ ՀԱՊԿ պայմանագիրը ենթադրում է որոշակի պարտավորություններ.”Ուրեմն մեր աչքի առաջ խախտվում են մեզ հետ կնքած պայմանագրերը տարբեր միջոցառումներով: Զենքի վաճառքը դա առևտրային գործարք չէ, դա քաղաքական գործարք է, որովհետև ոչ նավթ են վաճառում, ոչ գազ և ոչ էլ ոչխար: Երբ որ այդ երեքը կվաճառեին ես կհամարեի առևտրային գործարք”:

Արտակ Դավթյանը սակայն չի պատրաստվում կիսել այս դիտարկումը.”Զենքը ևս ապրանք է, ևս աշխատանքի արդյունք է, մի տարբերությամբ որ միջազգային պայմանագրերով է կարգավորվում դրա վաճառքը”,-հավելեց Արտակ Դավթյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ