21 Հունիսի, Կիրակի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արարատցին իր ճակատագրի դարբինն է. Շարմազանով

“Արարատցին ապացուցեց, որ ինքը իր խոսքի տերն է: Քաղաքապետի ընտրությունները ցույց տվեցին, որ արարատցին որոշեց, որ ինքն է իր ճակատագրի դարբինը”,-ամփոփելով նոյեմբերի 10-ին Արարատում կայացած համայնքի ղեկավարի ընտրությունները՝ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք, որ երեկ կայացած ընտրություններում ՀՀԿ-ից առաջադրված Հայկ Հայկյանը հաղթեց ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանին:

Մենք չիջանք իրենց մակարդակին. Ավշարի Արայիկը հաղթեց ԲՀԿ-ին /վիդեո/

ՀՀԿ-ի առաջադրված Արարատի քաղաքապետի թեկնածու Հայկ Հայկյանի նախընտրական շտաբի պետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արայիկ Գրիգորյանը նախ շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ, և ասաց, որ այս հաղթանակը բոլորի հաղթանակն է, մասնավորապես այն թիմի, որի հետ աշխատել է: Նա նաև տեղեկացրեց, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով նույնպես շնորհավորել է արարատցիներին: Վերջիններիս շնորհավորեց նաև […]

1042 ձայն՝ ՀՀԿ-ը, 805՝ ԲՀԿ-ը

Քվեաթերթիկների մշակումը շարունակվում է: Չորս ընտրատեղամասերի արդյունքում 1042 ձայն է հավաքել ՀՀԿ-ի կողմից առաջադրված Հայկ Հայկյանը, իսկ 805 քվե՝ ԲՀԿ-ական Սամվել Բարսեղյանը: Ինչպես փոխանցում է Henaran.am-ի թղթակիցը, այս ընտրատեղասերում ևս դեռ շարունակվում է մշակումը: Նկատենք, որ 2 թեկնածուներն, ըստ իրենց նախապես արած հայտարարության, նախընտրական շտաբերում են հետևում ընտրությունների հաշվարկին:

Հանրապետականի թեկնածուն այս պահին հաղթում է

Արարատում սկսվել է քվեաթերթիկների մշակման գործընթացը, նախնական տեղեկություններով` ՀՀԿ-ից առաջադրված Հայկ Հայկյանը առաջ է անցել ԲՀԿ-ական թեկնածու Սամվել Բարսեղյանից: Մեր աղբյուրների փոխանցմամբ` Հայկյանը մասնավորապես առաջ է Զոդի ընտրատեղամասում: 18/01 ընտրատեղամասում Հայկյանը նույնպես առավելություն ունի:

ԲՀԿ-ական պատգամավորին դուրս հրավիրեցին ընտրատեղամասից

  ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը Արարատի թիվ 10/03 ընտրատեղամասում գրանցվեց որպես ԱԺ պատգամավոր: Henaran.am-ի այն հարցին, թե դուք վստահված անձ եք, նա ժպտաց և ոչինչ չասաց: Հանձնաժողովի քարտուղարն ասաց, որ նա վստահված անձ է, սակայն պարզվեց, որ Լյովա Խաչատրյանը չունի համապատասխա վկայական և նա հանձնաժողովի նախագահի հորդորով լքեց ընտրատեղամասը: 

Մեր ելքը այս տարբերակի հեղափոխության մեջ է լինելու

Արծրուն Պեպանյանը Facebook-յան իր էջում գրել է.  ՛՛Հեղափոխություն ասելով մենք հասկանում ենք բոլշևիկյան կամ եվրոպական ընկալումները, երբ հանրության մի մասը ագրեսիվությամբ գրոհում է իշխանությունների վրա:Դրա արդյունքը տեսնում ենք մեզանում… Մինչդեռ աշխարհում եղել է հեղափոխության մի այլ տեսակ էլ, որի դեպքում հանրությունն ու իշխանությունները գոնե մասնակիորեն նայել են նույն ուղղությամբ:Սա բավականին բարդ է ու մտքի ահռելի […]

Բարոյալքող սադրանքը, թե Հայաստանի քաղաքացիների 86-87 տոկոսը երազում են ՄՄ-ին անդամակցելու մասին, փոշիացվեց…

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Facebook-յան իր էջում հայտնել է. ՛՛Երեկոյեան մերոնք մուտքագրեցին նախնական արդիւնքները եւ արդէն զգալի վերլուծութիւններ անելու հնարաւորութիւն կայ։ Ամենակարեւորը․ բարոյալքող սադրանքը, թէ Հայաստանի քաղաքացիների 86-87 տոկոսը երազում են ՄՄ-ին անդամակցելու մասին, փոշիացուեց։ Սա բաւարար չպէտք է համարել, այլ միայն սկիզբ։ Համոզուած եմ, վերջնական արդիւնքներին սպասում են շատերը։ Արդէն ասուլիսների են հրաւիրում։ Վաղը մերոնք լինելու […]

Ոստիկանությունն ահազանգեր է ստացել

Նոյեմբերի 10-ին, ժամը 08.15-ին, ոստիկանության Արարատի բաժնում`  18/07 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանից  ահազանգ է ստացվել, որ իրեն է դիմել հանձնաժողովի նախագահը  և հայտնել, որ 1973 թ. ծնված Վարուժան Ղուլյանը  քվեաթերթիկ է նկարահանել:  Նյութերի նախապատրաստման ընթացքում Մ. Ղուլյանը բացատրություն է տվել, որ օրենքով սահմանված կարգով ընտրատարածք մտնելուց  և քվեաթերթիկ ստանալուց հետո մտել է ընտրախցիկ և կատարել […]

Հայկ Հայկյանի համար վաղը սովորական աշխատանքային օր է լինելու /վիդեո/

Քիչ առաջ Արարատի թիվ 18/03 ընտրատեղամասում քվեարկեց քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ից առաջադրված Հայկ Հայկյանը ընտանիքի հետ: Թեկնածուն նախ հանձնաժողովի անդամներից հետաքրրքվեց, թե ինչպես է  անցնում քվեարկությունը, չկա՞ն արդյոք դժգոհություններ: Քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում նա ասաց, որ քվեարկել է հանուն գեղեցիկ Արարատի: Ինքը քվեարկության ամփոփմանը հետևելուէ իր շտաբում, և անկախ արդյունքներից վաղը նրա համար աշխատանքային սովորական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի