25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գազի, սպառազինությունների ու նավթի ձեռք բերման համար ՀՀ-ին արտոնություններ են տրվում. ՌԴ-ի բյուջեն կտուժի

2014-2018 թվականին Ռուսաստանը Հայաստանին գազ կմատակարարի 1000 խմ-ը` մոտ 189 ԱՄՆ դոլար սակագնով: Այս մասին այսօր Երևանում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Panorama.am-ի տեղեկացմամբ՝ ՌԴ նախագահը նշել է, որ Հայաստանի համար մի շարք արտոնություններ Ռուսաստանը միակողմանի կսահմանի մինչև Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելը: Մասնավորապես, Հայաստանը կարող է Ռուսաստանից սպառազինություններ ձեռք բերել ՌԴ ներքին սակագներով, իսկ նավթի և նավթամթերքների համար Ռուսաստանը կհանի օրենքով նախատեսված արտահանման 30% մաքսատուրքը:
ՌԴ նախագահի խոսքով, սրա արդյունքում Ռուսաստանի բյուջեն բավականաչափ գումարից կզրկվի, սակայն իրենք պատրաստ են նման արտոնություններ սահմանել: 

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը մտադիր են նախագահների մակարդակով միջպետական խորհուրդ հիմնել: 

՛՛Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այցը կարևոր նշաձող դարձավ հայ-ռուսական հարաբերությունների նորագույն պատմության մեջ: Մենք պայմանավորվեցինք շարունակել ինտենսիվ շփումները հարցերի ամենալայն շրջանակով: Կշարունակվի միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովների, ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը: Համոզված եմ, որ այս օրերին ընթացող միջտարածաշրջանային համաժողովի արդյունքում կընդլայնվի շփումների աշխարհագրությունը մեր մարզերի և նահանգների, տեղական ինքնակառավարման մարմինների միջև: Մենք պայմանավորվեցինք խրախուսել և աջակցել հումանիտար, գիտական, մշակութային և երիտասարդական փոխանակումներն ու հանդիպումները՛՛,-շեշտել է Ս. Սարգսյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ