06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ահա այսպիսի բաներ

”Ամեն մի քաղաքական գործիչ կարող է հայտարարել, նման խոստում տալ, բայց ծանոթ չեմ, որ պրոֆեսիոնալ փորձագետները թեժ աշուն խոստացած լինեին”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը` ի պատասխան հարցի, թե ինչու այդպես էլ հայ հասարակությունը ականատես չեղավ այն ”թեժ” ներքաղաքական աշնանը, ինչի մասին հայտարարում էին ”Ժառանգության” առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, քաղաքացիական ակտիվիստներ, փորձագետներ: 

Բադալյանի խոսքով՝ թեժ գործընթացն այս տարվա մայիսին էր, երբ կայացան Երևանի ավագանու ընտրությունները  և ”այդ թեժությունը դրանով ավարտվեց”: Արտաքին քաղաքականության մեջ էլ ”թեժությունն” ավարտվեց սեպտեմբերի երեքին, երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշման մասին:  

Դիտարկմանը, թե կարելի է մինչև հաջորդ ընտրություններ ”թեժ” ներքաղաքական կյանք չսպասել, Բադալյանն արձագանքեց. ”Ոչ, Հայաստանի ներքին կյանքի հետ կապված թեժություն չպետք է սպասել, որովհետև Հայաստանի հասարակության զգալի մասի մոտ արդեն տեղի է ունեցել գիտակցության մեջ փոփոխություն, որը չի հանգեցնում թեժության: Կարող է  ինչ-որ քաղաքական գործընթացներ լինեն, որ դրսից փորձեն ինչ-որ թեժություն մտցնել Հայաստանի ներքաղաքական կյանքում, բայց կապված հասարակության և նրա ցանկությունների հետ, մենք չենք կարող ասել, որ կարող է  մինչև հաջորդ ընտրություններ թեժանալ ներքաղաքական կյանքը”:  

Ինչ վերաբերում է սոցիալական խնդիրների շուրջ ծագող բողոքի ակցիաներին.  ”Իհարկե, կլինեն՝ ինչպես թոշակների, ատամնաբուժների հետ կապված սոցիալական ակցիաներ եղան, բայց դրանք մեկ-երկու օրվա համար են: Լուրջ քաղաքական թեժություն սպասելն անիմաստ է”: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ