Գազի գնի էժանացումը լուրջ խթան է Հայաստանի տնտեսական աճի համար. քաղաքագետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարած այցից քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը կարեւորեց կողմերի միջեւ ստորագրված հայ-ռուսական 12 պայմանագրերը։ Քաղաքագետի խոսքով, Հայաստանին հաջողվեց Մաքսային միությանն անդամակցությունը զուգորդել Եվրամիության ծրագրերի հետ, եւ դա կարող է օրինակ լինել Արեւելյան գործընկերության բոլոր երկրների համար։
“ Հայաստանի դեպքում փաստացի գործում է “եւ- եւ”-ի քաղաքականությունը, բայց ոչ իրավական առումով”,- այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում կարծիք հայտնեց քաղաքագետը, ում համոզմամբ՝ Հայաստանի դիրքերը կամրապնդվեն նաեւ ռազմական շուկայում, քանի որ Հայաստանը կարող է իրեն անհրաժեշտ զենքը ռուսական հիմնարկներից ձեռք բերել շուկայականից էժան գներով։
Քաղաքագետն անձամբ դեմ է պետական ակտիվների՝ այլ պետությանը փոխանցելուն, բայց ոչինչ չի կարող ասել “ՀայՌուսգազարդի”` 20 տոկոս բաժնեմասը “Գազպրոմին” վաճառելու արդյունավետության մասին, քանի որ մանրամասներին ծանոթ չէ:
Հ․Մելիք-Շահնազարյանի համոզմամբ սակայն, գազի գնի էժանացումը եւ որոշ ապրանքների մաքսատուրքերի վերացումը լուրջ խթան է լինելու Հայաստանի տնտեսության զարգացման համար: