14 Նոյեմբերի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նմանատիպ գործելաոճով փորձում են ոչ թե երկարացնել, այլ կեղծել իրենց պիտանելիության ժամկետը

”Հունվարի 18-ի հանրահավաքից առաջ խորհրդարանական ընդդիմադիր բոլոր ուժերը միաբերան հայտարարում էին, թե իրենք ոչ մի առնչություն չունեն հանրահավաքի կազմակերպման հետ։ Բայց երբ հետևում ես նրանց սպասարկող լրատվամիջոցներին, ակնհայտ է, որ յուրաքանչյուր ուժ փորձում է հանրահավաքային վերմակն իր վրա քաշել ու դափնիներն ինքը վայելել։ Ընդդիմադիր ուժերի միասնական լինելու հեռանկարը որքան անիրատեսական էր հանրահավաքից առաջ, նույնքան էլ՝ հետո։ […]

Էրդողանի համար բարդ տարի է լինելու. թուրքագետ

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ թուրքագետ Արտակ Շաքարյանը ասել է, որ ընթացիկ տարին Թուրքիայի իշխող “Արդարություն եւ զարգացում” կուսակցության, ինչպես նաեւ նրա ղեկավար, վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի համար բավական բարդ է լինելու: Այս տարվա օգոստոսին առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ կանցկացվեն նախագահական ընտրություններ, երբ նախագահին կընտրի որ թե  Ազգային Ժողովը, այլ ժողովուրդը: “ԱԶԿ-ն միակն […]

Ամենուր հնչում էր Ցեղասպանություն բառը

 ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը և ազգագրագետ Հարություն Մարությանն այսօր լրագրողներին ներկայացրին հունվարի 19-ին` Հրանտ Դինքի սպանության տարելիցի հետ կապված ֆորումի արդյունքները: Պատգամավորը հայտնեց, որ ոգեկոչման ֆորումի նախաձեռնողները Անկարայի մտքի ազատության կենտրոնը և ՛՛Արևմտահայոց ազգային համագումարն” էին: Ֆորումը տեղի է ունեցել Անկարայում: Ընդունվել է հայտարարություն, որում պատգամավորը շեշտեց հետևյալ կետերը.  ”Ճանաչում, ներողություն և հատուցում: […]

ԵՄ-ն քննարկելու է Ուկրաինայի հարցը

Եվրամիությունն իր առաջիկա խորհրդի ընթացքում պատրաստվում է քննարկել Ուկրաինայի հարցը: Այս մասին հայտարարել է  Եվրամիության արտաքին եւ անվտանգության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը, տեղեկացնում է INTERFAX.RU-ն: “Մենք ուշադիր հետեւում ենք Ուկրաինայում տիրող իրավիակին: Մենք գիտենք, որ Յանուկովիչը խոսք է տվել երկխոսության գնալ ցուցարարների հետ եւ հոսուվ ենք` դա իսկապես կլինի: Տեսնենք, թե ինչպիսի արդյունքներ կունենա երկխոսությունը”,- ասել […]

Տաներ, ժողովրդին սպանե՞լ տար

”Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի խոսքով` հունվարի 18-ի հանրահավաքը քաղաքացիական նախաձեռնությունn էր կազմակերպել ու կուսակցությունների այնտեղ լինելը շատ կարևոր էր: Այս մասին Բախշյանը նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը: Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը, սակայն, կարծում է, որ քաղաքական ուժերի միասնությունը, հանրահավաքին գտնվելը զուտ քաղաքական ենթատեքստ ունի: ”ՀԱԿ-ը, ՀՅԴ-ը սկզբունքի վրա չեն միավորվում, այս համակարգը […]

Հայրենիքի նման հերոսների շնորհիվ Արցախն ընդմիշտ հայկական է լինելու. ԱԺ փոխնախագահ

Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Փարիզում հունվարի երկրորդ կեսին նախատեսվող հանդիպման նախօրեին Ադրբեջանը դիմում է անթույլատրելի արարքի, ինչը հերթական հարվածն է հասցնում ԼՂ հակամարտության կարգավորման խաղաղ բանակցային գործընթացին: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան […]

Շանս կա Գինեսի ռեկորդի

”Դեռևս ՀԱԿ-ում հարկ եղավ վերլուծել և վեր հանել պարտադիր կուտակայինի հայկական տարբերակի թերությունները։ Հետագայում, ԱԺ-ում, քայլ առ քայլ վեր հանվեցին ստերը. գործի մեջ դրված տարբերակը որևէ լուրջ աղերս չունի ռուսական, էստոնական ու չիլիական տարբերակների հետ (սա էլ վերջերս պարզ դարձավ)։ Ուրախ եմ, որ այդ աշխատանքի շնորհիվ է նաև, որ հասարակությունը հասկացել է, թե ինչ այլանդակ […]

ՀՀԿ-ն կսատարի՞ Քոչարյանի վերադարձին

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները որակում է էմոցիոնալ: ՛՛Նա չէր կարող ոչ պատեհ ժամանակաշրջանում հայտ ներկայացներ քաղաքականություն, եթե նույնիսկ արել է, ապա վրիպել է, դա իր ոճը չի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ալեքսանյանը: Վերջինս նշեց, որ եթե նույնիսկ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, ապա  անպայման չի, որ հենց նախագահ դառնալու ցանկություն ունի: […]

Հանդիպել են արտգործնախարարները

Հունվարի 20-ին Երեւանում տեղի ունեցավ Հայաստանի եւ Արցախի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Կարեն Միրզոյանի հանդիպումը։       Հանդիպմանը քննարկվել են անցյալ տարի Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության արդյունքները եւ այդ ուղղությամբ ընթացիկ տարում իրականացվելիք աշխատանքները:       Հայաստանի եւ Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները ամփոփել են 2013 թ. ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ […]

Ինչպե՞ս կվարվի ՀԱԿ-ը Քոչարյանի հետ

՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը վստահ է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններն ամբողջությամբ քաղաքական ենթատեքստ ունեն: ՛՛Եթե Քոչարյանը հանկարծ մտահոգվեց երկրի վիճակով ու սկսեց քննադատել վարչապետին, նշանակում է ինքն իր համար ճանապարհ է բացում դեպի նախագահական ընտրությունները՛՛: Բախշյանի համոզմամբ՝ երկրորդ նախագահը լինելով հեռատես ու փորձված, մի քանի տարի լռելուց հետո հանկարծ որոշեց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված