18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՀՀԿ-ն կսատարի՞ Քոչարյանի վերադարձին

ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները որակում է էմոցիոնալ:

՛՛Նա չէր կարող ոչ պատեհ ժամանակաշրջանում հայտ ներկայացներ քաղաքականություն, եթե նույնիսկ արել է, ապա վրիպել է, դա իր ոճը չի՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ալեքսանյանը:

Վերջինս նշեց, որ եթե նույնիսկ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, ապա  անպայման չի, որ հենց նախագահ դառնալու ցանկություն ունի:

Դիտարկմանը, թե Քոչարյանը հանրապատեկանամետ է, արդյոք ՀՀԿ-ը կսատարի երկրորդ նախագահին, եթե վերադառնա և փորձի առաջադրվել 2018-ի նախագահական ընտրություններին, Ալեքսանյանն արձագանքեց. ՛՛ՀՀԿ-ը իր նախագահին պետք է պաշտպանի: Ընտրություններից խոսելը շատ շուտ է: ՀՀԿ-ում այդպիսի հարց չի շոշափվել՛՛:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ