18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Տաներ, ժողովրդին սպանե՞լ տար

”Ժառանգություն” կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի խոսքով` հունվարի 18-ի հանրահավաքը քաղաքացիական նախաձեռնությունn էր կազմակերպել ու կուսակցությունների այնտեղ լինելը շատ կարևոր էր: Այս մասին Բախշյանը նշեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը:

Ասուլիսի մյուս բանախոսը` ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը, սակայն, կարծում է, որ քաղաքական ուժերի միասնությունը, հանրահավաքին գտնվելը զուտ քաղաքական ենթատեքստ ունի: ”ՀԱԿ-ը, ՀՅԴ-ը սկզբունքի վրա չեն միավորվում, այս համակարգը հենակետ է իրենց քաղաքականություն վարելու համար, սա շահարկելով նկատակ ունեն հասնել իրենց ցանկությանը”,-նկատեց նա:

Ըստ Ալեքսանյանի` ԱԺ ոչ իշխանական ուժերի հեռակա նպատակն իրականում իշխանության գալն է:

”Ընդդիամդիրների ութսուն տոկոսն ազնիվ չեն, ուզում են կերակրադաշտից օգտվել այսօրվա իշխանության”:

 Իսկ Բախշյանը շեշտեց, որ քաղաքացիական հասարակությունն առանց քաղաքական ուժերի աջակցության չի կարող արդյունքի հասնել: 

”Մեկ-մեկ քաղաքացիական հասարակությունն իրեն շատ է համարում, չեմ ուզում սառը ջուր լցնեմ, բայց քաղաքական ուժերն էլ կային նրանց կողքին, օրինակ` տրանսպորտի ժամանակ”,-ասաց նա: 

Լեռնիկ Ալեքսանյանն էլ նետեց, թե ընդդիմադիրները նույնիսկ ”Ժառանգության” առոջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ չէին միավորվում, և նրան սատարեցին, երբ արդեն տեսան, որ վստահություն ունի ժողովրդի մոտ: Ապա նա մեղադրեց, որ Հովհաննիսյանը չկարողացավ մարդկանց հույսերն արդարացնել:

”Ինչ պիտի աներ Րաֆֆին, տաներ, ժողովրդին սպանե՞լ տար”,-արձագանքեց Բախշյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ