05 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Աշխատավարձերի նախկին պարտքերը մարվում են

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով 2013թվականը՝ անդրադարձավ նաեւ համայնքային բյուջեների կատարման եկամուտների ցուցանիշներին: Ընդ որում, նա կարեւորեց աշխատավարձերի նախկին տարիներին կուտակված պարտքերի մարումը: 2008 թ-ի հունվարի 1-ի դրությամբ աշխատավարձի 2.3 մլրդ դրամ պարտքից անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ մնացել է 36.3 մլն դրամի պարտք: Միայն անցած տարի մարվել է 68,9 […]

Պատասխան պիտի տան /վիդեո/

Ազատամարտիկների ռազմադաշտային հրամանատարների խորհրդի նախագահ, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն անդրադառնալով օրվա քաղաքական թիվ մեկ հարցին`  Ռոբերտ Քոչարյան- Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճին,  նկատեց. ”Քոչարյանի հարցերով պիտի զբաղվեն հատուկ ծառայությունները և հարցնեն, թե էդ մարդը այս երկրից ինչքան է գողացել ու թալանել: Բոլորը պիտի պատասխան տան իրենց հանցանքների համար: Խոսել հանցագործների մասին, թե Տիգրանը ինչ ասաց, Քոչարյանը ինչ […]

”Եթե այդքան անտաղանդ ես, որ դեռ պիտի սովորես, ուրեմն պատգամավորական մանդատին արժանի չես” /վիդեո/

Քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը վստահ է, որ ”Ժառանգություն” խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանը հրաժարվելով խմբակցության ղեկավարի պաշտոնից` ինքնամեկուսացվեց: ”Նա պրակտիկորեն չի մասնակցում խմբակցության աշխատանքներին, բայց  նա մեծածավալ աշխատանք կատարեց հանուն Րաֆֆիի կուսակցության”,-Henaran.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետը: Ինչ վերաբերում է Թևան Պողոսյանին, ապա նա, իհարկե, չգիտի` որն է մանդատից հրաժարվելու պատճատը, բայց կարծում է, որ դա կարող […]

”Ջուրը չմտած թող չբոբիկանան”. Քոքոբելյանը Րաֆֆիին հանդիպելու կարիք չունի

”Ես չեմ կարծում, որ պարոն Սաֆարյանը ճիշտ է անում` անընդհատ խոսելով ու մեկնաբանելով մի գործընթաց, որը նոր է սկսվել, և մի ամիս դեռ կա, որպեսզի վերջանա այդ գործընթացը և դրա արդյունքը մենք տեսնենք”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Ազատ դեմոկրատներ” կուսակցության խոսնակ Անժելա Խաչատրյանը` արձագանքելով ”Ժառանգություն” կուսակցության անդամ Ստյոպա Սաֆարյանի` այսօր ասուլիսում հնչեցրած հայտարարություններին: Նշենք, որ այսօր […]

Ներիշխանական կոնֆլի՞կտ /վիդեո/

”Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը չի բացառում, որ երկրորդ նախագահ ռոբերտ Քոչարյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճը ներիշխանական կոնֆլիկտի արդյունք է: ”Անշուշտ, իշխանության համակարգի ներսում էլ կան խնդիրներ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը ևս չբացառեց դա: ”Իշխանության ներսում, բնականաբար, կարող է կոնֆլիկտ լինել, իշխանությունը մոնոլիտ չէ, երբ […]

Արձակուրդից առաջ Սերժ Սարգսյանը պաշտոնանկության ակնարկ է արել

Իշխանական կուլիսներում շրջանառվող լուրերի համաձայն, մինչեւ հունվարի վերջը հնարավոր են կադրային փոփոխություններ ուժային եւ իրավապահ կառույցներում` մասնավորապես, ոստիկանությունում եւ ազգային անվտանգության ծառայությունում:  Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանն արձակուրդ գնալուց առաջ նման ակնարկ է արել:

”Բան ունե՞ս ասելու ”/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճին: “Շատ ակնհայտ է, որ մի դեպքում Տիգրան Սարգսյանը ազատ, անկաշկանդ խոսել է: Մյուս դեպքում  Ռոբերտ Քոչարյանը իր օգնականներով հավաքվում` մի քանի շաբաթ քննարկում է` գրավոր պատասխան է տալիս: Ռոբերտ Քոչարյան բան ունես ասելու լրատվամիջոցների ներկայությամբ կանչի ասա` Տիգրան Սարգսյան, դու որպես ներկայիս վարչապետ, ես` նախկին վարչապետ, բանավեճ անցկացնենք “: Հայրիկյանի դիտարկմամբ` մեր ունեցած և լավ, և վատ  ձեռքբերումները գալիս են Քոչարյանի […]

Մայդանի ակտիվիստը հավատացնում է, որ Կիեւի քաղաքապետարանում “կտտանքների սենյակ” կա

Մայդանի ակտիվիստներից Վյաչեսլավ Լիխոլիտը հայտարարել է, որ Կիեւի քաղաքապետարանում “կտտանքների սենյակ” կա, որտեղ երեք հոգի գիշերները տանջել են մարդկանց, գրում է INTERFAX.RU-ն: “Ամեն ինչ գիշերներն է տեղի ունեցել, մարդկանց տարել են այնտեղ ու տանջել”,- ասել է նա: “Եվրամայդանի” մեկ այլ ակտիվիստ Վլադիմիր Յարեմենկոն էլ հայտարարել է, որ իրեն երեք ժամ պահել են այնտեղ եւ հարցաքննել:

Թեթև տարեք. ԲՀԿ-ականի խորհուրդ

Մինչ քաղաքական դաշտը Նոր տարվա հանգիստը չվայելած թեժանում է երկրորդ նախագահի վառած կայծով ԱԺ ԲՀԿ խմնակցության պատգամավոր Լյովա խաչատրյանը դեռ հանգստանում է. հարցազրույցներ որոշել է արձակուրդից հետո տալ: Այս մասին նա ասաց Henaran.am-ին, երբ փորձեցինք ճշտել նրա տեսակետը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հեռակա բանավեճի վերաբերյալ: Մեր դիտարկմանը, որ տարեսկզբին քաղաքական դաշտն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

Ամենաընթերցված