Սիրուն չի
ՕԵԿ և ԱԱԽ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը երեկ ֆեյսբուքում գրառում էր արել` անդրադառնալով հունվարի 18-ի հանրահավաքին: Մասնավորապես Միսակյանը անդրադարձել է ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտնի արտահայտությանը, նշելով .
” Ճիշտ է տիկին Զոհրաբյանը, որ երկար մտածում ես, իսկապես ընկնում ես ցնցակաթվածի մեջ… բա էլ ինչի մեջ կարող է ընկնել նորմալ դատող, բանական մարդը, երբ հայրենի խորհրդարանի 4 կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ (չեմ ուզում ասել կազմակերպած) հանրահավաքին մասնակցում է տենց մի 2000-3000 մարդ, լավ վրա մի տվեք 7000 ըստ իրենց սպասարկող մամուլի… Թեկուզ 8000 կամ 10000… Իշխանությունները չգիտեմ, բայց ես ցնցակաթված ստացա….”,-գրել է Միսակյանը:
Այսօր zham.am լրատվական կայքը պատասխան գրառում է տեղադրել, որին այս անգամ պատասխանել է մեկ այլ ՕԵԿ-ական: Արմեն Գևորգյանը գրել է.
Ցնցակաթվածը սկսվեց այն ժամանակից, երբ ատրճանակը VERTU հեռախոս դարձավ :
ՕԵԿ և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի խոսնակ լինելն իսկապես հեշտ չէ, քանզի դրա համար մարդ պետք է բազմաթիվ արժանիքներ ու որակներ, համապատասխան կրթվածության ու դաստիարակության մակարդակ ունենա` գոնե կամակատար լինելը “գաղափարական ես”-ից տարբերակելու համար (ինչը, բնականաբար նույնը չէ, քան ասենք` Vertu մոդելի հեռախոսը ոսկեզօծ ատրճանակից տարբերելը):
Այո, ՕԵԿ-ը Ազգային ժողով մտել է բացառապես իր հավատարիմ կողմնակիցների ձայների, այլ ոչ թէ մազոխիստների կողմից գազելներով ընտրատեղամասեր տեղափոխված ու լավ վճարված «գլխաքանակ»-ի շնորհիվ: Այ դա բարոյական իրավունքի դրսևորում չէ:
Բարոյական իրավունքից խոսելն ընդամենն ավելորդ է գոնե այս պարագայում, երբ հազիվ բոլորիս աչքի առջև սկսել էր ձևավորվել երիտասարդական ակտիվ նախաձեռնություն, որը, կարծես թե, գիտեր իր ուզածը, բայց ինչպես միշտ, Լևոն Զուրաբյանը միջոցառումը ՀԱԿՄԵՋ արեց, իսկ Նաիրա Զոհրաբյանն էլ` ընդհանուր ֆոնն ապահովում էր իր գերթանկարժեք շուբայով (չէ, չէ ուրիշ բան չմտածեք, պարզապես միջոցառումից հետո ամենաքննարկվող թեման եմ ակնարկում):
Հ.Գ. ուրիշի ստեղծածի ու կազմակերպածի մեջ խցկվելը և այդ ֆոնին վարկանիշ ապահովելը սիրուն չէ: Ինչպես սիրուն չէ առավոտյան ընդդիմություն լինելը, կեսօրին` այլընտրանք, իսկ երեկոյան քեֆերի սեղանի շուրջ` իշխանություն: