10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սերժ Սարգսյանը կպատվի՞

ԲՀԿ համագումարը տեղի կունենա փետրվարի 15-ին: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ տեղեկացրեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Զոհրաբյանը համագումարի մասին այլ հարցերի չպատասխանեց, ասաց, որ կազմակերպչական հարցերով չի զբաղվում: Այն հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը կլինի՞ ԲՀԿ-ի համագումարին, Զոհրաբյանը պատասխանեց` տեղյակ չեմ:

”Ինձ խոշտանգեք էլ՝ չեմ ասի”

”Ընդդիմության միասնականությունը տալիս է լուրջ արդյունքներ, անցյալում ինչպե՞ս էր՝ այս կեղծ մեծամասնությունը, որը ընտրվել է կեղծելով, օգտագործում էր իր քանակը, որ թելադրի ինչ-որ օրակարգ, որը բացարձակապես չէր բխում ժողովրդի շահերից, բայց ընդդիմության միասնականությունը հնարավորություն է ստեղծում արտահերթ քննարկումներ կազմակերպել, և ըստ էության, այլևս թելադրել օրակարգ ԱԺ-ին”,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն […]

Սիրիայի իշխանությունները կմասնակցեն “Ժնեւ-2”-ի երկրորդ փուլին

Սիրիայի իշխանությունները մասնակցելու են սիրիական կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն ուղղված «Ժնեւ-2» համաժողովի երկրորդ փուլին, հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարը: Համաժողովի առաջին փուլը տեղի ունեցավ Մոնտրե քաղաքում եւ ավարտվեց հունվարի 31-ին: Երկրորդ փուլը կսկսվի փետրվարի 10-ին, գրում է Газета.Ru-ն:

Ուկրաինայում ահաբեկչությո՞ւն է պատրաստվում

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն հայտարարել է, որ իրենք օպերատիվ տեղեկություն ունեն աջ ծայրահեղական խմբավորումների կողմից ահաբեկչության պատրաստման մասին, տեղեկացնում է РИА Новости-ն: «Աջ ծայրահեղական խմբավորումները պատրաստվում են կրկին խարխլել խաղաղությունը եւ չեն կանգնի անգամ ահաբեկչական գործողության առաջ: Այդ մասին են վկայում եւ՛ մեր ունեցած օպերատիվ տեղեկությունները, եւ՛ Արհմիությունների տան վերջին պայթյունը»,- ասել է […]

Իսկապես իշխանափոխությո՞ւն են պահանջում

՛՛Մենք ջատագովն ենք, որպեսզի ձևավորվի լայն քաղաքական օրակարգ ու ամբողջական իշխանափոխության հասնենք՛՛,-այսօր ճեպազրույցների ժամին հայտարարեց ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ խոսելով ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի համագործակցության մասին: Հակոբյանը նշեց, որ այօր միակ հնարավոր տաբերակը, որպեսզի պետությունը դուրս գա ՛՛այս վիճակից՛՛, այն է, որ քաղաքական ուժերը ճիշտ գնահատեն իրավիճակն ու միասին գործ անեն: ՛՛Չորս […]

Ինչու էր ՕԵԿ-ն ակտիվացել

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը դիմել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին, որպեսզի վերանայեն ընունված օրենքը, համաձայն որի հայերը երեք ամսից ավելի չեն կարող մնալ ՌԴ-ում: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասացին ՕԵԿ խմբակցության ներկայացուցիչներ Մհեր Շահգելդյանն ու Հովհաննես Մարգարյանը:  ՛՛Դիմումում հիմնական մատնանշվում է, որ լրացուցիչ քննարկման առարկա դարձնեն ՀՀ քաղաքացիների Ռուսաստանում գտնվելու ընթացքը՛՛,-հավելեց […]

ՀՅԴ-ը հուսով է՝ Րաֆֆին չի տապալի միասնականությունը

՛՛Մի հատ տեսնենք՝ ի՞նչ է տեղի ունենալու, ի՞նչ հարցեր են դրվելու, ի՞նչ խնդիրներ, կտեսնենք՛՛,-այսօր ԱՃ ժեպազրույցների ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՀՅԴ կմասնակցի ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի փետրվարի 18–ին կայանալիք հավաքին: Ռուստամյանը ևս մեկ անգամ ներկայացրեց իրենց մոտեցումը՝ իրենք ոչ մեկի առջև դռները չեն փակել ու պատրաստ […]

90-ամյա նախկին նախագահի կինը բաժանվում է նրանից` դավաճանության համար

Լեհաստանի նախկին նախագահ, գեներալ Վոյցեխ Յարուզելսկու կինը նրան մեղադրել է դավաճանության մեջ ու պատրաստվում է բաժանվել ամուսնուց: Բարբարան եւ Վոյցեխը ամուսնացել են 53 տարի առաջ, սակայն 84-ամյա կինն ասում է, որ եթե իր 90-ամյա ամուսինը չխզի սիրուհու հետ իր կապերը, ինքն անմիջապես կամուսնալուծվի: Բարբարայի կարծիքով` ամուսինն իրեն դավաճանում է 50-ամյա մի կնոջ հետ, ով իրենց […]

Պայքարը կհանգեցնի՞ իշխանափոխության

 ՛՛Մենք գիտենք, որ այդ նախաձեռնությունները, որ իրականցնում ենք, ներկայացնում ենք, ինչպիսի արձագանք կլինի, բայց մեր նախաձեռնություններն ուղղված չեն միայն մեծամասնությանը, դրանք ուղղված են մեր ժողովրդին, հասարակությանը, որ տեսնեն՝ ինչն ինչոց է՛՛,-այսօր ԱԺ ճեպազրույցներին ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱԺ ոչ իշխանական ուժերը րեն կարծում, որ իշխանության դեմ պայքարելու այդ տարբերակ […]

ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնականը նախ հայհոյել է ԵՄ-ին, ապա ներողություն խնդրել

Համացանցում մի հեռախոսազրույցի ձայնագրություն է հայտնվել, որտեղ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը ոչ պարկեշտ արտահայտություններ է անում ԵՄ-ի հասցեին` խոսելով ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ընդդիմության հարաբերություններից, գրում է topnews.ru-ն: Նուլանդը ընդունել է ձայնագրության իսկությունն ու ներողություն խնդրել ԵՄ-ից: Ուկրաինայում հարցերը կարգավորելու խնդրում ԵՄ-ի դերի մասին Նուլանդը ասել էր «F*** EU»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի