10 Օգոստոսի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Րաֆֆին եկել է /լրացված/վիդեո/

Այս պահին բողոքի ակցիա է կրթության եւ գիտության նախարարության շենքի դիմաց: Հավաքվածները պահանջում են կրթության եւ գիտության նախարարին հարգել Սահմանադրական դատարանի ընդունած այն որոշումը, ըստ որի, հետաձգվել է կուտակային կենսաթոշակի կիրառումը: Ըստ ակցիայի մասնակիցների, որոշ դպրոցներում աշխատակիցներին ստիպում են ֆոնդեր ընտրել: “Ազատ, անկախ մանկավարժ”, “Աշոտյան, դուրս արի” կարգախոսներով ցուցարարները սպասում են պատասխանի: Ինչպես հաղրոդում է […]

Յացենյուկը պատրաստ է դառնալ Ուկրաինայի վարչապետ

Ուկրաինայի ընդդիմադիր “Բատկիվշչինա” կուսակցության ղեկավար Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել երկրի կառավարությունը, սակայն այն դեպքում, եթե կառավարությունը կազմվի միայն ընդդիմադիրներից, տեղեկացնում է rbc.ru-ն: “Մենք համոզված ենք, որ ընդդիմությունը կարող է ղեկավարել երկիրը եւ խռովությունների ժամանակ կամուրջներ գտնել”,- ասել է Յացենյուկը: Նա նշել է նաեւ, որ ինքը կղեկավարի կառավարությունը, եթե ընդունվի 2004 թվականի […]

Օլիմպիադայի ընթացքում շփման գծում կպահպանվի հրադադարի ռեժիմը. Ջեյմս Ուորլիք

Ադրբեջան եւ Հայաստան այցից հետո ԵԱՀԿ Մինսկ խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը վերահաստատել են հրադադարը հարգելու իրենց հանձնառությունը՝ հատկապես Օլիմպիադայի ընթացքում։

Ֆինանսների նախարարի նոր տեղակալը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։ Արմեն Հայրապետյան Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր 12 հուլիսի 1970 թ., ք. Արթիկ Կրթություն 1987-1992 թթ. – Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, մասնագիտություն՝ աշխատանքի կազմակերպում և նորմավորում, տնտեսագետի որակավորում Աշխատանքային գործունեություն 1994-1998 թթ. – ՛՛Հայխնայբանկի՛՛ Արարատի բաժանմունքի վարկային բաժնի ավագ տնտեսագետ 1998-1999 թթ. – […]

Նոր նշանակում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Արա Պետրոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Սերգեյ Ավետիսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ։ Սերգեյ Ավետիսյան Ամսաթիվ, տարեթիվ, ծննդավայր 25 նոյեմբերի 1981 թ., ք. Երևան Կրթություն 1999-2004 թթ.- Հայ-ռուսական սլավոնական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ, պետական և մունիցիպալ […]

Մաքսային միությունը գնաճի չի բերի. էկոնոմիկայի նախարար

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն այսօր կառավարության նիստում հերքեց մամուլում տարածված լուրերը, թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո աննախադեպ գնաճ է լինելու:  Ավանեսյանը շեշտեց, որ առավելագույն ինֆլացիոն ճնշումը 1.5%-ի կարող է հասնել, դրանից բարձր չի լինի: Նախարարը նշեց, որ շարունակելու են բանակցային աշխատանքները և Մաքսային միությանն են ներկայացնելու բացառությունների ցանկում ընդգրկված ապրանքները: Վարչապետը նախարարին հանձնարարեց նիստից […]

Ադրբեջանի ու Հայաստանի ժողովուրդներն արժանի են տեսնել այս կոնֆլիկտի կարգավորումը. Ջեյմս Ուորլիք /վիդեո/

Ներկայացնում ենք Արմնյուզ-ի բացառիկ հարցազրույցը ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուոլրիքի հետ: – Ռամիլ Սաֆարովի արտահանձնման դեպքերից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներն առաջին անգամ հանդիպեցին 2013 թվականին, և դա համարվում էր համանախագահների դիվանագիտական հաջողություն: Այս պահին ո՞ր փուլում են գտնվում երկու բանակցող կողմերը, նրանք նորից պետք է վերսկսե՞ն բանակցությունները, թե՞ շարունակեն մինչև այդ եղածը: – Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել հարցազրույցի […]

Ուկրաինան պետք է ստեղծված իրավիճակից դուրս գալու ինքնուրույն ծրագիր մշակի. Շ. Ֆյուլե

Եվրամիության ընդլայնման քաղաքականության ու հարեւանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, որ Ուկրաինան պետք է ինքնուրույն ներկայացնի ստեղծված իրավիճակից դուրս գալու ծրագիրը, տեղեկացնում է РИА Новости-ն: Նա նշել է, որ միակ ծրագիրը, որը կարող է աշխատել, կլինի ուկրաինացիների առաջարկած ծրագիրը երկխոսության ընթացքում: “Ո´չ Բրյուսելի, ո´չ Մոսկվայի ծրագրերը հաջող չեն կարող լինել”, – ասել է Ֆյուլեն:

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Փետրվարի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ Հորադիզ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը /Ուկրաինա/ և Խրիստո Խրիստովը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի