10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Դավիթ Հարությունյանն էլ կարող է

“Գազային հարցերով” ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանի հիմնավորումը, թե ինչու են նախատեսում հանձնաժողովի նիստերը դռնփակ ձևաչափով գումարել, չգոհացրեց Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին։

Նա հայտարարեց, թե ընդդիմությունը բացարձակ չի վստահում իշխանությանը և առանց հանրության իմաստ չի տեսնում քննարկել գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը. ՛՛Շատ խոսվեց ընդդիմության և իշխանության միջև վստահության և համագործակացության մասին, բայց խնդիրն այն է, որ մենք ձեզ բացարձակ չենք վստահում: Վստահ ենք, որ ապօրինություն է կատարվել՛՛,-ասաց Զուրաբյանը, ով այսպիսով ցանկանում է ընդգծել անվստահությունը իշխող ուժին:

՛՛Չենք վստահում, որովհետև ի պատասախան մեր առաջարկի ձեր ալտերանտիվ առաջարկը բերեցիք: Չորս օր եք տվել, որ քննարկենք: Հիմա դիրքորոշումներով գալիս ենք, դուք տալիս եք առաջարկներ, որոնք փոխում են փաստաթղթի էությունը՛՛,-նկատեց նա:

  ՛՛Մենք հենց հանրության առաջ ենք ուզում դուք մեկնաբանեք: Հանրությունը ձեզ չի վստահում, և ուզում ենք այնպիսի հանձաժողով, որը թույլ տա հրապարակայնորեն ձեր տեսակետները երևա և ժողովուրդը դատի՝ ով է ճիշտը, ով սխալ, որ փարատեք կասկածները, իսկ դուք դրանից հրաժարվում եք, իսկ դա ցույց է տալիս, որ խուսափում եք հանրային քննարկումներից՛՛:

Դավիթ Հարությունյանի հակադարձումը չուշացավ` ”դրանք ոչ թե հարցեր են, այլ պնդումներ”: ՛՛Դուք ինձ չեք վստահում, երեք կետ նշելով՝ ես էլ կարող եմ ամբիոնը օգտագործել և ասել, թե ինչու ես ձեզ չեմ վստահում առնվազն երեք անգամ ավելի՛՛։

ՀՀԿ պատգամավորն ասաց, թե դրանից ձեռնպահ կմանա, բայց խորհուրդ տվեց առաջնորդվել քաղաքացու շահերով։

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ