19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

“Մեր մտահոգությունը քաղաքական շահարկո՞ւմ է, ձեր մտահոգությունը՝ մաքո՞ւր, զտարյո՞ւն”

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ նիստին գազի վերաբերյալ հանձնաժողող ստեղծելու նախաձեռնությունը քննարկելիս դիմելով հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանին՝ ասաց.

՛՛Ես համաձայն չեմ Ձեր դիտարկման հետ, որ մեր նախագիծը հավասարակշռված չէր: Տպավորությունն այնպիսին է, որ մեր մտահոգությունը քաղաքական շահարկում է, ձեր մտահոգությունը՝ մաքուր, զտարյուն: Դա այդպես չէ՛՛:

Հարությունյանն արձագանքեց, որ նման բան չկա: ՛՛Ոչ թե նախագիծը, այլ մեխանիզմը կարող է  գայթակղություն առաջացնել և որևէ մեղադրանք չի հնչել այստեղ, պետք ցավոտ տանել՛՛:

Ապա Զոհրաբյանը հարցրեց, թե արդյոք իշխանությունը պատրաստ է ընդունել ԲՀԿ-ի առաջարկը, որ այս հանձնաժողովի վերջնական եզրակացությունը պետք է ներկայացվի մինչև ընթացիկ նստաշրջանի ավարտը, այլ ոչ մինչև նոյեմբերի ութը:

 ՛՛Մեզ համար դա ընդունելի չէ, մենք այստեղ տեսնում ենք ընդամենը պրոցեսը երկարաձգելու խնդիր: Մեր առաջարկն էր մինչև մայիսի մեկ, մեր գործընկերների հետ քննարկեցինք ու եկանք համաձայնության, որ գոնե մինչև այս նստաշրջանի ավարտը պետք է եզրակացությունը ներկայացվի՛՛,-նկատեց Զոհրաբյանն ու հավելեց, որ ԲՀԿ-ի  քվեարկությունը կախված է իրենց առաջարկի ընդունվել-չընդունվելուց:   

Դավիթ Հարությունյանը պատասխանեց, թե դեռ պետք է լսի բոլոր գործընկերների կարծիքները, ապա ներկայացնի վերջնական տարբերակ, որն էլ կդրվի քվեարկության:

՛՛Այդ առումով իմ խոսքը շարունակում է մնալ նույնը, կարող է  ընդունելի լինել մեզ համար ձեր տարբերակը, բայց մեզ համար հույժ կարևոր է լսել մյուս գործընկերների կարծիքը հարցի վերաբերյալ՛՛:

Զոհրաբյանը հավելեց` որքանով տեղյակ է խորհրդարանական մեծամասնությունը որաշակիորեն վիրավորվել է, որ իրենք չենք ներկայացրել ՀՀԿ-ին գազի հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ իրենց առաջարկի որոշման նախագիծը: ՛՛Մենք խոստանում ենք, որ այսուհետ շատ կարևոր նախաձեռնություններ ունենք անպայմանորեն կներկայացնենք՛՛:

Դավիթ Հարությունյանն ասաց, որ Զոհրաբյանի հայտարարությունն ընդունում է ի գիտություն: ՛՛Երբ կներկայացնեք, ես կներկայացնեմ իմ կարծիքը՛՛,-եզրափակեց Հարությունյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ