02 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Քաղաքական վերնախավը կոմպետենտ չէ. Ազատ Արշակյան

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը և նախկին քաղբանտարկյալ, քաղաքական գործիչ Ազատ Աշակյանը անդրադարձան Ղրիմի հանրաքվեի անօրինական ճանաչելու բանաձևի` Հայաստանի քվեարկությանը: Իսկանդարյանը Հայաստանի քվեարկությանը մոտեցավ քաղաքական վերլուծության անալիզի միջոցով. ”Երկիրը, որը Ղարաբաղի հարց ունի և երկրում նման իրավիճակ  կա, այլ կերպ չէր կարող քվեարկել”,-եզրահանգեց քաղաքագետը: Հարցին, թե քվեարկությունից մեկ օր առաջ մեր իշխանությունը հայտարարել […]

Հայկական բնակավայրերը թալանել են, գողոնը Թուրքիայում են վաճառում. սիրիահայ

ՍԴՀԿ Հայաստանի կառույցի փոխատենապետ, սիրիահայ Վազգեն Մեսրոպյանն այսօր լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասել է, որ ներկայիս դրությամբ  քսաներկու քեսաբահայ առևանգված է, նրանք տարվել են Թուրքիայի կից սահմանի նորակառայուց բանտ: Եւս 11 հոգու ճակատագիրն անհայտ է: Նա նշել է նաեւ, որ Քեսաբ ներխուժած Ալ Քաիդայի Ասալ Աշամ թևը թալանել է հայկական բնակավայրը եւ գողոնն […]

Ջհանգիրյանը համաձայն չէ Արզումանյանի հետ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն այսօր ՛՛Վիրավորանքը և զրպարտությունը՛՛ համացանցում թեմայով կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ ասաց, որ ”ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին՛՛ օրենքի նախագծի վերաբերյալ արդեն առաջարկ է ներկայացրել օրինագծի հեղինակ Արփինե Հովհաննիսյանին: Նա շեշտեց, որ ըստ նախագծի՝ զրպարտության կամ վիրավորանքի դեպքում անձը կարող է հրապարակային էլեկտրոնային կայքի տիրոջից պահանջել այն հեռացնել: ՛՛Կարող է […]

Մայդանի դիպուկահարները` առանց դիմակի. ամերիկյան լրատվամիջոցները լուսանկարներ են հրապարակել /ֆոտոշարք/

Ամերիկյան The Daily Beast պարբերականը հրապարակել է Մայդանի դիպուկահարների բացառիկ լուսանկարներ, որոնցում երեւում են նրանց դեմքերը: Հիշեցնենք, որ փետրվարին Կիեւում դիպուկահարները գնդակահարել են մարդկանց, տեղեկացնում է Life News-ը: Պարբերականը նշում է, որ լուսանկարներն արվել են փետրվարի 20-ին: Հեղինակների կարծիքով՝ լուսանկարները ցույց կտան, թե ինչ է իրականում կատարվել Կիևում: Նշվում է, որ զինված մարդիկ հատուկ գործողությանը […]

Այս օրենքը պաշտոնյաների պաշտպանության օրենք չէ

՛՛Այն, որ վիրավորանքից ու զրպարտությունից մարդ պետք է պաշտպանված լինի, դա փաստ է՛՛,-այսօր ՛՛Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում, առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը:  Նա նշեց, որ այս օր յուրաքանչյուր քաղաքացի կարող է ցանկացած հայտարարություն անել, իսկ երբ լրատվամիջոցները դրանք տարածում են, […]

Մարուքյանը չի ցանկանում ԶԼՄ-ին քարշ տալ դատարան

  ՛՛Երբ ասում եք՝ թողնենք՝ ինչպես կա, նշանակում է ամեն հարցով գնալ դատարան ու դատարանը քննում է նախադեպերը, երբ դատի եմ տալիս, մենք լուրջ խնդիր ունենք սրա հետ կապված՛՛,-այսօր ԱԺ-ում ՛՛Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում, առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:  Վերջինս շեշտեց, որ ”ՀՀ քաղաքացիական օրենսգրքում […]

Մի կարդացեք քոմենթները. Արզումանյանը՝ Արփինե Հովհաննիսյանին

ԱԺ ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը չի կարծում, որ ոլորտի կարգավորման որևէ կարիք կա: Այս մասին նա նշեց այսօր ԱԺ-ում ՛՛Վիրավորանքը և զրպարտությունը համացանցում, առկա հիմնախնդիրները և առաջարկվող օրենսդրական լուծումները՛՛ թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ: ՛՛Սա պանդորայի արկղի հետ խաղալու ինչ-որ առաջին քայլ է և շատ վտանգավոր զարգացումների կարող է բերել: Ընդհանրապես՝ պետք չէ կպնել այս ոլորտին, […]

Մեդվեդեւը Ղրիմ է ժամանել

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը ժամանել է Ղրիմ, որպեսզի քննարկի  հանրապետության ու Սևաստոպոլ քաղաքի զարգացմանը վերաբերող հարցերը, տեղեկացնում է Ria Novosti-ն: Այստեղ Մեդվեդեւը խորհրդակցություն կանցկացնի Ղրիմի և Սևաստոպոլի զարգացման վերաբերյալ: Խորհրդակցությանը կմասնակցեն փոխվարչապետը, դաշնային նախարարներն ու արհմիությունների ղեկավարները:

Ծառուկյանն էլ` “դաբրո է” տվել եւ հրահանգել գործի անցնել

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքում գրառել է. “ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը ուրբաթ օրը ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է. “…կառավարությունը ոչ թե վարչապետի տեսքով պետք է հեռանա, այլ ամբողջովին…Մնում է հետևություն անի իշխանությունը: Այդ հետևությունն անելու դեպքում կարող են խուսափել բարիկադներից, ցնցումներից, անիմաստ թշնամանքից”: Ինչ, իսկ հիմա ստեղծված թշնամանքը, հակամարտությունը իմաստալի՞ց է… Ինչևէ, այս […]

Բիզնեսմենը նախագահ է դարձել

Սլովակիայում նախագահական ընտրություններում հաղթել է բիզնեսմեն Անդրեյ Կիսկան` դառնալով երկրի նախագահ, տեղեկացնում է է Газета.ru-ն: Նախագահի պաշտոնի համար պայքարում ձայների գրեթե 60% արդյունքով Կիսկան հաղթել է Սլովակիայի ամենափորձառու քաղաքական գործիչներից մեկին՝ վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին: Վերջինը հավաքել է 40.6% ձայն։ Հետաքրքրականն այն է, որ Ֆիցոյին աջակցում էին այնպիսի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի