20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչն է նրան ստիպում զիջել իշխանությունը

՛՛Կովկաս՛՛ ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի համար անակնկալ չէր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Այս մասին նա խոսեց այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում հրավիրված հանդիպմանը: 

՛՛Ես չէի կարծում, որ հենց այդ օրը կլինի, բայց որ Կառավարությունը բավական երկար ժամանակ էր պաշտոնավարման, և ոչ այդքան էլ լավ զարգացում էր Հայաստանի տնտեսության համար նրանց պաշտոնավարման ընթացքը, տնտեսական ու քաղաքական վատ շրջան էր՛՛,-նշեց նա: Ըստ քաղաքագետի՝ բոլորի համար էլ հասկանալի էր, որ մինչև 2018 թվականը այս Կառավարությունը չէր պաշտոնավարելու:

Նոր վարչապետը, նրա համոզմամբ, ՀՀԿ-ից է լինելու: ՛՛ՀՀԿ-ից պիտի լինի, ես չեմ տեսնում պատճառ, որ նախագահը զիջումների գնա ու ընդդիմությունից նշանակի, ընդդիմությունը բավական թույլ է: Իշխանությունը զիջումների է գնում, երբ խնդիր ունի ընդդիմության հետ, երբ ճնշում կա նրա վրա, իսկ իշխանություն կիսելու պատճառ հիմա Սերժ Սարգսյանը չունի, ի՞նչն է նրան ստիպում զիջել իշխանությունը՛՛: 

 Հարցին, թե արդյոք վարչապետի փոփոխություն քաղաքական ու տնտեսական կուսի փոփոխություն ևս կլինի, Իսկանդարյանը պատասխանեց, որ կլինեն որոշակի փոփոխություններ, սակայն պետք չէ ակնկալել, որ ամբողջ կուրսը կփոխվի, քանի որ նախագահի փոփոխություն չի եղել:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ