08 Օգոստոսի, Saturday, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե վարչապետն ասի, որ նման բան չկա, ես ներողություն կխնդրեմ. Հրանտ Բագրատյան/վիդեո/

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը համարում է հիմարություն ու անհեթեթություն: Ազատության հրապարակում նա խոսեց այս մասին. ‘’Ես հիմա մի բան եմ ասում ու եթե վարչապետն ասի, որ նման բան չկա, ես ներողություն կխնդրեմ’’,-ասաց նախկին վարչապետն ու շարունակեց. ‘’Նման բան աշխարհում չկա, չի կարելի մեզ նվաստացնել, սա ռեֆորմ չէ, հիմարը նա […]

”Էս նեղ մաջալին ժողովրդին դուրս ես հանում փողոց, որ Քոչարյանին բերես, ինչ անես”/վիդեո/

Ազատության հրապարոկում ընթացող հանրահավաքի ժամանակ ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցավ Վահան Բաբայանը: Նա հրապարակ հրավիրեց վարչապետ Տիգրան Սարգսյանին: ‘’Թող ինքը գա այստեղ ու տեսնի, թե ինչքան մարդ կա այստեղ, թող աչքերը բացեն և տեսնեն, որ ժողովուրդը միասնական է, նրան  հաղթել չի լինի’’,-ասաց նա: Բաբայանի խոսքով` ժողովուրդը միայն Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին չէ, որ դեմ է: […]

Րաֆֆի Հովհաննիսյանն անցավ սահմանը. նրան ուղղեցին/վիդեո/

‘’Հրաշալի ելույթներ են հնչում, հոգին բարձր է, պայքարը շարունակվում է շնորհիվ այս երիտասարդների, բայց մեզ մնում է  այս պայքարի շարունակման եզրափակում, երբ կոչերը նույնն են, պահանջը միևնույնը` հասկանալ, որ գործի անցնելու ժամն է’’,-այսօր Ազատության հրապարակում իր ելույթում ասաց ‘’Ժառանգություն’’ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: ‘’Քաղաքական կուսակցություններ, հասարակական նախաձեռնություններ, ազատամարտիկներ, երիտասարդներ, գյուղն ու քաղաքը միասին զորակցելով ‘’Դեմ […]

”Դեմ եմ” շարժումն իր առջև չի դրել լոկ նյութական կորուստների կանխման խնդիր/վիդեո/

” ”Դեմ եմ” շարժումն իր առջև չի դրել լոկ նյութական կորուստների կանխման խնդիր, այլ բոլորին փողոց է հանել առաջին հերթին արժանապատվության խնդիրը”,-Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց ”Նախախորհրդարանի” անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Դիմելով հավաքվածներին՝ նա նշեց, թե հասարակությունը ունակ է իր կամքը պարտադրել հակառակորդին:  Ապա Սեֆիլյանն ասաց. ”Ես չեմ կարող միայն խոսել այստեղ բարձրացված նպատակի մասին, […]

Փող եք ուզում, դիմեք օլիգարխների գրպաններին/վիդեո/

‘’Դեմ եմ’’ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հանրահավաքին մասնակցում է նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Վերևջինս ելույթ ունեացվ ու հայտարարեց, որ դեմ է այս համակարգին: ‘’Քաղաքական որոշակի օրակարգի մասին չեմ ուզում խոսել, այստեղ եմ զորակցությունս հայտելու սեփական ձայնի համար պայքարող քաղաքացուն’’,-ասաց նա` հավելելով, որ իրենց կախված ամեն ինչ անելու է այս շարժման հաջողության համար: […]

Վրաստանի դատախազությունը Սահակաշվիլիին կհարցաքննի` նախկին վարչապետի մահվան գործով

Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հրավիրել է հարցաքննության` 2005-ին մահացած երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի գործով, գրում է РИА Новости-ն: Հարցաքննությունը տեղի կունենա մարտի 27-ին, տեղի ժամանակով ժամը 13.00-ին: Նապկին նախագահը դեռեւս չի մեկնաբանել առաջիկա հարցաքննությունն ու իր անելիքները:

“Կարևոր հարցերը թողած` թոշակի դեմ են պայքարում, ջանդամը թոշակը” /ֆոտո, վիդեո

Ազառտության հրապարակում քիչ հետո կմեկնարկի ”Դեմ եմ”-ի հանրահավաքը: Հիշեցնենք, նախաձեռնող խումբը դեմ է Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Henaran.am-ը նախքան հանրահավաքի սկսելը զրուցեց հրապարակում հանրահավաքի մեկնարկից 1 ժամ ավելի վաղ հավաքված մարդկանց հետ: Նրանցից ոմանք դեմ են համակարգին, մյուսներն էլ ուղղակի եկել էին հրապարակ, քանի որ իշխանափոխություն են ակնկալում: ”Եկել եմ, որ ասեմ` հարգելի կառավարություն ձեզանից […]

Նախագահն աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդների Թագավորություն` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Այցի շրջանակներում նախատեսվում են Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումները Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանրապետության Նախագահը Նիդերլանդներում հանդիպում կունենա նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Երկիրը էլի նորմալ չի կառավարվելու

”Նրանք, ովքեր չեն կարողացել երկիրը նորմալ կառավարել, պայքարի են դուրս եկել նրանց դեմ, ովքեր չեն կարողանում երկիրը նորմալ կառավարել: Այս հակամարտությունն ինչպես էլ ավարտվի, երկիրը էլի նորմալ չի կառավարվելու: Այդպես կշարունակվի այնքան, քանի դեռ չենք գտել այն հարցի իրական պատասխանը, թե ինչու չհաջողեցին մեր երեք նախագահներն էլ”: Գրող, հրաարակախոս Արծրուն Պեպանյանն է  այսպես կարծում: 

Մենք խուսափելու ենք բախումներից. ՀԱԿ անդամ/վիդեո/

“Արդեն իսկ հակասահմանադրական է այդ օրենքը, պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին և այն սկսել են կիրարկել, այդ կիրարկումն էլ արդեն նույն ձևի հակասահմանադրական է , քանի որ Սահմանադրական դատարանի որոշմամբ օրենքը կասեցված էր, բայց իշխանության ներկայացուցիչները անգամ Սահմանադրությանն են դեմ գնում”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանը: Նա նկատեց, որ “կուտակայինը կառավարության էությունը նկարագրող […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի