10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

4 ուժերը վարչապետի հարց չեն քննարկել /վիդեո/

Ազգային ժողովում 2 և կես ժամ տևած ոչ իշխանական 4 խմբակցությունների ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: Այս մասին նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

՛՛Մենք եկանք եզրակացության, որ վարչապետի ու Կառավարության հրաժարականը նաև մեր կողմից ապրիլի 28-ին և դրանից առաջ մարզերում կազմակերպվելիք հանրահավաքների արդյունքն է: Չգիտեմ՝ ով ինչ է հայտարարում, բայց այդ ամենը նշանակություն է ունեցել՛՛,-ասաց նա:

4 ուժերը պատրաստվում են միասնական հանրահավաք անել, բայց երբ կլինի, արդյոք ապրիլի 28-ին, պարզ կլինի առաջիկայում:

Հակոբյանը հայտարարեց, թե վարչապետի թեկնածուի հարց չի քննարկվել: Ամբողջական իշխանափոխության հարցի վերաբերյալ 4 ուժերն ունեն տարբեր տեսակետներ:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ