11 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ-ից դեղին քարտ Թուրքիային

”Կարևոր շրջադարձ է, բայց չեմ կարծում, որ ՀՀ դիրքերից մենք այստեղ ոգևորվելու բան ունենք”,-այսօր ”Հենարան” ակումբում, խոսելով ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման մասին, ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նա նշեց, որ կապված ուկրիանական, Ղրիմի վերջին իրադարձությունների հետ ամերիկա-թուրքական հարաբերությունները թևակոխել են նոր փուլ: ”Թուրքիան, ունենալով ռազմավարական հարաբերություններ […]

ԲՀԿ-ը տիրություն է անում ոչ կոալիցիոն քաղաքական դաշտը. քաղաքագետ

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով` նախկին վարչապետ Տիգրան սարգսյանի հրաժարականից հետո քաղաքական դաշտում ի հայտ եկան ներհամակարգային տարաձայնություններ: ”Այդ վեևադասավորումները, որին մենք ականատես ենք Հայաստանի ”քաղաքական” կոչվող դաշտում, ցույց են տալիս, որ ճգնաժամը այս պահի դրությամբ հաղթահարված չէ”,-այսօր ”Հենարան” ակումբում հրավիրված ասուլիսում ասաց Մեհրաբյանը: Ըստ նրա` անցման շրջանն ի հայտ […]

Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի վերաբերյալ

Մենք ողջունում ենք Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 410 բանաձևի ընդունումը:  Բարձր ենք գնահատում Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի և հանձնաժողովի՝ բանաձևը սատարած անդամների սկզբունքային դիրքորոշումը։  Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի նախաշեմին  Սենատի հանձնաժողովի կողմից թիվ 410 բանաձևի ընդունումը կարևոր քայլ է պատմական ճշմարտության վերականգնման և մարդկության դեմ […]

Հայաստանում գաղջ մթնոլորտն ավարտվեց /վիդեո/

    Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ չպետք է չափազանց մեծ նշանակություն թե երբ է հնչում նոր վարչապետի անունը: Այլ պետք է դիտարկել դրսեւորվող վերաբերմունքը:     Ինչ վերաբերում է  Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ նա  չի պատրաստվում երրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվել, կամ  վարչապետ աշխատել, ապա պատգամավորը նկատեց, […]

Հիլարի Քլինթոնի վրա կոշիկ են նետել /վիդեո/

ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ելույթի ժամանակ հավաքված կանանցից մեկը կոշիկ է նետել, գրում է РИА Новости-ն: Բարեբախտաբար, Քլինթոնին հաջողվել է մի կողմ ցատկել, եւ կոշիկը նրան չի կպել: Քլինթոնն էլ այս միջադեպին հումորով է մոտեցել: Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Քլինթոնը խոսելիս է եղել շրջակա միջավայրի պահպանման ու մաքրության մասին: Քլինթոնը հումորով […]

Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո Դավութօղլուն զանգել է Քերիին

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն զանգահարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին, տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը: Ըստ պարբերականի` Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան “բացասական ակնկալիք չունի բանաձեւից”:

Տեր-Պետրոսյանը լավ հասկանում է /վիդեո/

”Իսկապես կյանքն է ցույց տալիս, ես չեմ ասում, որ այդքանով ավարտվեց”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ”Քրիստոնա-ժողովրդական վերածնունդ” կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը` ի պատասխան հարցի, թե արդյոք վարչապետի հրաժարականով ավարտվեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի բուրժադեմոկարատական հեղափոխությունը: Գիմիշյանը նշեց, որ Տիգրան Սարգսյանը նրանց պահանջով չի հրաժարական տվել, դա նախագահն է որոշում: Միաժամանակ նա շեշտեց, որ միգուցե առաջին նախագահը […]

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը /ANCA/ հայտարարություն է տարածել, համաձայն որի`  ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախօրեին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում սենատին հիշատակել այս հանցագործությունը եւ նախագահին կոչ է անում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությամբ աջակցել չպատժված ցեղասպանության փաստի հաստատմանը: Հարկ է նշել, որ վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ է նման […]

Պատգամավոր դառնա` շուրթերը կգոցեն /վիդեո/

Սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում մտնել քաղաքականության մեջ: Նրա խոսքով, իր տեղը բիզնեսն է, եւ “չի ուզել օրենքներ գրելով իր շուրթերը գոցեն”: Սակայն պատրաստ է իր փորձով կիսվել օրենսդիրների հետ: Մանրամասները տեսանյութում:

Ինչ են քննարկել

Այսօր, ապրիլի 10-ին կայացել է ՀՀ Առաջին նախագահ, Հայ Ազգային Կոնգրես կուսակցության նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ”Բարգավաճ Հայաստան” կուսակցության նախագահ եւ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի, ”Ժառանգություն” կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որին մասնակցել են նաև Հայաստանի Ժողովրդական կուսակցության նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ”Հայ Ազգային Կոնգրես” խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, ԱԺ ԲՀԿ պատգամավորներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, ”Ժառանգություն” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի