08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հայաստանում գաղջ մթնոլորտն ավարտվեց /վիդեո/

    Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ չպետք է չափազանց մեծ նշանակություն թե երբ է հնչում նոր վարչապետի անունը: Այլ պետք է դիտարկել դրսեւորվող վերաբերմունքը:

    Ինչ վերաբերում է  Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ նա  չի պատրաստվում երրորդ անգամ նախագահի պաշտոնում առաջադրվել, կամ  վարչապետ աշխատել, ապա պատգամավորը նկատեց, որ դա հայեցակարգ պետք է ընդունել:
“Հայաստանն Ադրբեջան չի, խանություն չի`ի հեճուկս այն շահարկումների, որ “ռեժիմն ամեն ինչ անում է վերարտադրվելու համար”: Նման կերպ արտահայտվողների պատասխանները մեկընդմիշտ տրվեց”,-ասաց նա:

   Քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի խոսքով էլ քաղաքականությունը ներկայացում է եւ այս անգամ այն դրական է:“Մենք հոգնել էինք մթնոլորտից, որի անունը գաղջ է եւ ներկայացումը, որը որ սկսվեց՝ հետաքրքրական է: Սահմանադրության առիթով հնչած Սերժ Սարգսյանի հայտարարությունը հուսադրող էր: Մենք քաղաքական նոր կուրս ունենք”,-ասաց նա:

Այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանը “եթե”-ով խոսեց եւ հայտնի չէ, թե ժամանակի եւ իրադրության բերումով այդ “եթե”-ն ինչ կդառնա, Արշակյանն ասաց.  “”Եթե”-ն էլ էր լավ, ինտրիգ կար դրանում`եթե չստացվի, ինչ ունենք այն էլ կմնա, կմնանք հին տաշտակի առաջ, բայց ես ձեզ նոր բան եմ առաջարկում”:

  Ամեն դեպքում,  Ազատ Արշակյանի  համոզմամբ, գաղջ մթնոլորտի շրջանն ավարտվեց եւ Սերժ Սարգսյանի մեկնաբանությունը  հանձնարարություն էր նաեւ նախագահի թիմին:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ