07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ը տիրություն է անում ոչ կոալիցիոն քաղաքական դաշտը. քաղաքագետ

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով` նախկին վարչապետ Տիգրան սարգսյանի հրաժարականից հետո քաղաքական դաշտում ի հայտ եկան ներհամակարգային տարաձայնություններ: ”Այդ վեևադասավորումները, որին մենք ականատես ենք Հայաստանի ”քաղաքական” կոչվող դաշտում, ցույց են տալիս, որ ճգնաժամը այս պահի դրությամբ հաղթահարված չէ”,-այսօր ”Հենարան” ակումբում հրավիրված ասուլիսում ասաց Մեհրաբյանը: Ըստ նրա` անցման շրջանն ի հայտ բերեց ներհամակարգային բոլոր արատները, պարզ դարձավ, որ ”քաղաքական” կոչվող պրոցեսներն ընթանում են վարագույների հետևում, դրանց մեջ բացակայում է հանրության դերը: ”Այդ տրամաբանությամբ զինված է ոչ միայն իշխանությունն, այլև ընդդիմությունը: Եթե կա պայքար, ուրեմն այդ պայքարը տեղի է ունենում իշխանական կարկանդակի մեջ բաժին ունենալու, կամ այդ բաժինն ավելացնելու համար”,-շեշտեց նա:

Ըստ Մեհրաբյանի` տարբերություն չկա, թե ով կլինի հաջորդ վարչապետը: ”Ինչպես փոփոխել, որ ոչինչ չփոխվի, ինչպես փոփոխել, որ պարունակության հետ ոչինչ տեղի չունենա: Նոր վարչապետի անուն ազգանունն ինչպես կհնչի, մեր կյանքի վրա ոչ մի ազդեցություն չի ունենա”,-նկատեց նա:

Հարցին, թե կոալիցիա կլինի, նա պատասխանեց. ”Ես չեմ կարծում որ էական տարբերություն կա` կլինի կոալիցիա, թե չի լինի, որովհետև դրանից իշխանության տրամաբանությունը չի փոխվի, այպես կոչված ոչ իշխանական ուժերը կշարունակեն իրենց ներկայացնել ոչ իշխանական, բայց ոչ երբեք ընդդիմադիր, դասական ընդդիմության գործունեություն մենք չենք տեսել ու չենք էլ տեսնի”:

Մեհրաբյանն ընդգծեց, որ համակարգի տրամաբանության առումով ավելի ձեռնտու է, որ ԲՀԿ-ը մնա կոալիցիայից դուրս: ”Որովհետև ԲՀԿ-ն համակարգի համար ”փայլուն ֆունկցիա” է կատարում, տիրություն է անում ոչ կոալիցիոն քաղաքական դաշտը: Մտնելով կոալիցիա` նա անելիք չունի այնտեղ, կոալիցիան ինչ պետք է, անու է”:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ