17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ է ընդունել

Ամերիկայի հայ դատի հանձնախումբը /ANCA/ հայտարարություն է տարածել, համաձայն որի`  ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նախօրեին Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ է ընդունել, որով կոչ է անում սենատին հիշատակել այս հանցագործությունը եւ նախագահին կոչ է անում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությամբ աջակցել չպատժված ցեղասպանության փաստի հաստատմանը:

Հարկ է նշել, որ վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ է նման բանաձեւ ընդունվում:

Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւն ընդունվել է 12 կողմ, 5 դեմ ձայնով։

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ իր եւ բոլորի համար կա մի հստակ փաստ. ցեղասպանությունը ցեղասպանություն է, և հնարավոր չէ դրան մեկ այլ անուն տալ.

“Պետք է ճանաչել այն: Հաջորդ տարի նշվում է Օսմանյան կայսրության կազմակերպած Հայոց կոտորածի 100-ամյա տարելիցը, որի հետեւանքով 1.5 մլն մարդ է զոհվել”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ