03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ից դեղին քարտ Թուրքիային

”Կարևոր շրջադարձ է, բայց չեմ կարծում, որ ՀՀ դիրքերից մենք այստեղ ոգևորվելու բան ունենք”,-այսօր ”Հենարան” ակումբում, խոսելով ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունման մասին, ասաց Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նա նշեց, որ կապված ուկրիանական, Ղրիմի վերջին իրադարձությունների հետ ամերիկա-թուրքական հարաբերությունները թևակոխել են նոր փուլ: ”Թուրքիան, ունենալով ռազմավարական հարաբերություններ ՌԴ-ի հետ, վարում է երկակի խաղ: Դա պայմանավորված է նրա աշխարհաքաղաքական դիրքով, բայց հաշվի առնելով, որ Ռուսաստանի քաղաքական վարքն ամբողջ աշխարհում մերժելի է համարվում, Թուրքիայի երկակի խաղին արձագանքելու միտում եմ տեսնում այս բանաձևով, սա դեղին քարտ էր ուղղված Թուրքիային, չեմ կարծում որ ինչ-որ ձևով կշոշափվեն Հայաստանի շահերը”:

Մեհրաբյանի խոսքով` այս բանաձևի ընդունումից հետո հերթական անգամ սփյուռքահայության մեջ մեծ ոգևորության ալիք կառաջացնի, սակայն պետք է հասնել, որ Թուրքիան Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ից շուտ չի անի:

Նա ընդգծեց, որ սա նախաձեռնել են այն սենատորներն, ովքեր վերջին ամիսներին հանդիսանում են այն առանցքային դեմքերն, որ նախաձեռնությում են միջոցառումներն` ուղղած պուտինյան ՌԴ-ի դեմ:

Նշենք, որ բանաոձևը կոչ է անում սենատին հիշատակել այս հանցագործությունը եւ նախագահին կոչ է անում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությամբ աջակցել չպատժված ցեղասպանության փաստի հաստատմանը:

Հարկ է նշել, որ վերջին 25 տարվա ընթացքում առաջին անգամ է նման բանաձեւ ընդունվում:

Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւն ընդունվել է 12 կողմ, 5 դեմ ձայնով։

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ