02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արտգործնախարարը Փարիզում հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Փետրվարի 22-ին Փարիզում տեղի ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ:

Տիմոշենկոն ելույթ ունեցավ Մայդանում. նա ցանկանում է նախագահ դառնալ /վիդեո/

Շաբաթ երեկոյան Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն ազատ արձակվեց ու անմիջապես մեկնեց Կիեւ, ելույթ ունեցավ Մայդանում հավաքված մարդկանց առջեւ, գրում է РИАНовости–ն: Հաշմանդամի սայլակի վրա նստած Տիմոշենկոն հայտարարել է, որ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել մայիսի 25-ին կայանալիք նախագահի արտահերթ ընտրություններին:

Տիգրան Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են

Նախօրեին`Սոչիի Օլիմպիական խաղերի փակման արարողությունից ժամեր առաջ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշենք, որ երեկ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Ռուսաստան, որտեղ նախատեսվում է հանդիպում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի հետ:

՛՛Տղերք ջան գնացեք՛՛ /վիդեո/

Henaran.am-ի հետ զրույցում Տնտեսագիտական գիտությունների թեկնածու, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանն անդրադառնում է ՛՛ԴԵՄ եմ՛՛ շարժմանը, Հայաստանում ՛՛մայդան՛՛ լինելու և սոցիալական հողի վրա հեղափոխություն լինելու տարբերակներին: -Պարոն Ասատրյան հասարակության զգալի հատվածը դժգոհ է սոցիալ-տնտեսական իրավիճակից, գազի թանկացումից, Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգից, կարծո՞ւմ եք՝ այս սոցիալական հողի վրա կարող է մեզ մոտ էլ մայդան լինել: […]

Չեմ ընդունում ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի մասնակցությունը . ՀՀԿ պատգամավոր/վիդեո/

Ոչ կոալիցիոն 4 քաղաքական ուժերի միանալը  պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ պայքար ծավալած քաղաքացիական նախաձեռնությանը՝ կարո՞ղ է հանկարծ պայքարի ուղղությունը շեղել: Քաղաքացիական պայքարը կվերածվի արդյո՞ք քաղաքականի:Այս ենթատեքստում այս և այլ հարցերի շուրջ Henaran.am-ի թղթակիցը զրուցեց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ: “Շարժումը արդեն քաղաքական է դարձել: Բայց իրենք միացան, որ այդ շարժումը ևս օգտագործեն իշխանության դեմ, այսինքն […]

՛՛Ում փող տաս, որ հրաժարվի այդ փողը վերցնելուց՛՛. հարց ԱՄՆ դեսպանին

՛՛Ում փող տաս, որ հրաժարվի այդ փողը վերցնելուց՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի հռետորական հարցով ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին պատասխանեց ՛՛Դեմ եմ՛՛ շարժման անդամ Արտաշես Արաբաջյանը: ՛՛Իհարկե, ԱՄՆ-ն ու մնացած միջազգային կառույցները, որտեղ ի վերջո այս փողերը ինչ-որ կերպ հայտնվելու են, պիտի ողջունեն այս ամենը՛՛,-նկատեց նա: Ըստ ՛՛Դեմ եմ՛՛-ի անդամի՝ այս գումարներն ուղղվելու են ֆոնդեր, որոնցից ԱՄՆ-ն […]

Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը փետրվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետ Սարգսյանը Սոչիում կհանդիպի ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին: Հանդիպմանը զրուցակիցները կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող օրակարգային մի շարք հարցեր: Կողմերն անդրադարձ կկատարեն նաև Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին Հայաստանի մասնակցությանը: Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում են՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների նախարար […]

Ընդդիմությունը կոչ է անում բոլոր պատգամավորներին հավաքվել Ռադայում

Ուկրինայի ընդդիմադիր “Բատկիվշչինա” կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը Ուկրաինայի Գերագույն ռադայի բոլոր պատգամավորներին կոչ է արել այսօր հավաքվել խորհրդարանում, որտեղ իրենք կկարողանան քննարկել Յանուկովիչի հրաժարականի հարցը, գրում է РИА Новости-ն: Յացենյուկը Թվիթերի իր էջում գրել է. “Դիմում եմ պատգամավորներին: Եկեք խորհրդարան, նիստերի դահլիճ: Այստեղ հանգիստ է: Ռադային 300 ձայն է պետք”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի