17 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանությունը վերջնականապես կճանաչի միայն այն ժամանակ, երբ դա կհամապատասխանի իր շահերին. քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմաբան Գեւորգ Մելքոնյանը, անդրադառնալով օրերս ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Հայոց ցեղասպանության փաստը դատապարտող բանաձեւին, ասել է, որ մեր  նպատակը ոչ թե ԱՄՆ-ի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումն է, այլ Թուրքիայի կողմից ճանաչումն ու փոխհատուցումը:

Ասուլիսին ներկա քաղաքագետ Արամ Մանուկյանն էլ բանաձեւի ընդունումը “դրական տեղաշարժ է համարել”: Նա կարծիք է հայտնել, որ ապագայում էլ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված քայլեր կարվեն.

“Սակայն դրանք կարվեն այնպես, որպեսզի չխաթարվեն հարաբերությունները Թուրքիայի հետ: ԱՄՆ-ը Հայոց ցեղասպանությունը վերջնականապես կճանաչի միայն այն ժամանակ, երբ դա կհամապատասխանի իր շահերին: Իսկ այդ երկրի համար բոլորովին շահավետ չէ Հայոց ցեղասպանության ճանաչումը, քանի որ ԱՄՆ-ի համար այս պահին Թուրքիան շատ կարեւոր գործընկեր է”,- ասել է քաղաքագետը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ