17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ով կվերցնի Հովիկ Աբրահամյանի մանդատը

ԱԺ գործող նախագահ Հովիկ Աբրահամյանի մանդատը, ըստ ՀՀԿ-ի համամասնական ցուցակի, պետք է վերցնի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ինքնաբացարկ չի հայտնելու և պատրաստվում է վերցնել մանդատը:

”Դիմում չեմ գրելու, դառնալու եմ պատգամավոր”,-ասաց նա: Ալեքսանյանը տեղեկացրեց, որ կուսակցության հետ այս հարցը չի քննարկվել, և իր կարծիքով` քննարկելու կարիք չկա: ”Եթե անհրաժեշտություն լինի կքննարկենք, բայց քննարկման խնդիր չկա, կարծում եմ, ժամանակին քննարկվել է”:

Ալեքսանյանը նախկինում եղել է պետաիրավական ու ֆինանսաբյուջետային հանձնաժողովներում, և նշեց, որ եթե հարմար լինի, հավանաբար այդ 2 հանձնաժողովներից մեկում կաշխատի:

Հիշեցնենք, որ երեկ Հովիկ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ վարչապետ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ