11 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առավել կոշտ խաղի կանոններ սահմանվեց

ՀՀԿ խորհրդի նիստում, անդրադառնալով Հովիկ Աբրահամյանին վարչապետի պաշտոնում նշանակելուն ու նրա առջև դրված աշխատանքային առաջնահերթություններին, նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ կառավարության աշխատանքները կազմակերպվելու են ձեռքբերված հաջողությունները ներկայացնելու և դրանց վրա հիմնվելով առաջ գնալու, այլ ոչ թե նախկին կառավարությանը պախարակելու ճանապարհով, իսկ ավելի վաղ սկիզբ առած բարեփոխումները շարունակվելու են (խոսքը վերաբերում է նաև կենսաթոշակային համակարգի […]

”Յոլա տանելու ուղերձ էր”

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին անհանգստացնում է Նախագահ Սերժ Սերգսյանի ուղերձը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: ‘’Զարգացման միտում չտեսա, ասեց, որ կօգնի Հովիկ Աբրահամյանին: Բայց ես լսեցի, որ հանձնարարական պրոգրեսի ուղղությամբ չկար, յոլա տանելու ուղերձ էր’’,-այսօր ասուլիսում ասաց Վարդանյանը: Նա նշեց, որ նոր Կառավարության ծրագրից առանձնապաես ակնկալիքներ չկան, սակայն հույս ունի, որ իրենց […]

ԲՀԿ պատգամավորը տեղյակ չէ Դավիթ Քոչարյանի որոշումից

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը տեղյակ չէ, թե իրենց խմբակցության անդամ Դավիթ Քոչարյանը դուրս է եկել խմբակցությունից կամ կուսակցությունից, թե ոչ: ”Ես չգիտեմ դուրս է եկել, թե չէ, քաղաքական գործընացներ են”,-նշեց Խաչատրյանը: Հիշեցնենք, որ երեկ Քոչարյանը դիմում էր ներկայացրել մանդատը վայր դնելու մասին: Ըստ լուրերի` նա նաև կուսկացությունից է  դուրս գալու:

ԲՀԿ-ի օրակարգում նախագահի հրաժարականի հարց չկա

”Ես չեմ կարծում, որ քառյակը ճաք է տվել, կապրենք, կտեսնենք, բայց ինչ է նշանակում ճաք: Ժողովրդին քառյակը չի տանում, այլ ժողովուրդն ընտրել է քառյակին իր ձայնը բարձրացնելու”,-այսօր ասուլիսում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե համաձայն է, որ ոչ իշխանական քառյակը ”ճաք” է տվել: Խաչատրյանը նշեց, որ քառյակն իր առաջին քայլն արդեն […]

Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվել է

  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ստորագրել է հրամանագիր. Է. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ. Էդվարդ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ  Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2014թ. Ապրիլի 15 Երևան 

Տեր-Պետրոսյանը զգուշացրեց, բայց խաղեր տրվել են

‘’Քառյակը չգիտեմ` ճաք է տվել, գյաջել են, թե ինչ են արել, թող իրենք որոշեն: Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը զգուշացրեց` խաղեր չտալ, խաղեր տրվել են, կոալիցիա կմտնեն, չեն մտնի, բայց որ խաղեր տրվել են, դա փաստ է’’,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին, թե քառյակը ճաք է տվել, ասաց քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Հարցին, թե արդյոք քառյակի գործոնն ընդհանրապես […]

”Քառյակն ով է, Beatles-ը” /վիդեո/

”Քառյակն ով է, Beatles-ը”,-այսօր ասուլիսում, երբ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ ճակատագիր է սպասվում քառյակին, կատակով արձագանքեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա նշեց, որ ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների համատեղ քառյակը քննադառտում են Կառավարությանը, սակայն իրենք էլ գործ չեն անում: ”…դե են աղոթողի մասին էլ բան չեմ ասում”: Մանրամասները` տեսանյութում:

Համաձա՞յն է արդյոք իր կարծիքի հետ իր խնամին. քաղ.տեխնոլոգ

 ”Այս համակարգի համար ամենաներդաշնակ թեկնածուն էր Հովիկ Աբրահամյանը, ոչ մի անակնկալ բան չկար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա նշեց, որ երբ հինգշաբթի օրը Աբրահամյանը չնշանակվեց վարչապետ, վերջինս ԲՀկ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ գնացին նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: ”Չեմ կարևծում, որ Գագիկ Ծառուկյանը գնաց Սերժ Սարգսյանի մոտ, որ ասի, եկել եմ, […]

Ցուցարարներն այրել են ոստիկանության շենքը /վիդեո/

Ուկրաինայի Դոնեցկի շրջանի Գորլովկ քաղաքում մոտ 150 ցուցարար փորձել են գրավել տեղի ոստիկանության շենքը: այստեղ կրկաոցներ են հնչում, ակտիվիստները պահանջում են ոստիկանապետի հրաժարականը, գրում է TSN.ua-ն: Ցուցարարներն այրել են ոստիկանության շենքը, կոտրել ապակիները, նրանք փակել են կենտրոնական փողոցը: Տեսանյութը` այստեղ:

”Բիոզուգարաններ գնելիս ու կովերի մասին դաս տալիս չէր հասկանո՞ւմ”

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին, ևս մեկ անգամ հայտարարեց, որ ԲՀԿ-ում անձերի խնդիր չի դրվել, իրենց հետաքրքրում են ծրագրերն ու դրանց հետամուտ լինելը: Սակայն նա նշեց, որ ծրագրերի մեծ մասը մնացել է նույնը: ‘’Հովիկ Աբրահամյանն ընդունելի է այնքանով, որ նոր կարողանում էր խորհրդարանում սուր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Հոկտեմբերի

Ամենաընթերցված