16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

”Բիոզուգարաններ գնելիս ու կովերի մասին դաս տալիս չէր հասկանո՞ւմ”

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասին, ևս մեկ անգամ հայտարարեց, որ ԲՀԿ-ում անձերի խնդիր չի դրվել, իրենց հետաքրքրում են ծրագրերն ու դրանց հետամուտ լինելը: Սակայն նա նշեց, որ ծրագրերի մեծ մասը մնացել է նույնը: ‘’Հովիկ Աբրահամյանն ընդունելի է այնքանով, որ նոր կարողանում էր խորհրդարանում սուր անկյուններ հարթել, աշխատել է, փորձ ունի’’:

Ինչ վերաբերում է տեսակետին, թե Հովիկ Աբրահամյանի նշանակումով փորձ է արվում ‘’կապել ԲՀԿ-ի ու նրա առաջնորդի ձեռքերն ու ոտքերը’’, ապա Խաչատրյանն ասաց. ‘’Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ‘’կապել ԲՀԿ-ի ոտքն ու ձեռքը’’, կարող են կապել իրենց գործողություններով ու դրանց արդյունքները տեսանելի դարձնելով’’:

Արձագանքելով դիտարկումներին, թե երկրում առկա ամեն խնդիր չպիտի բարդել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի վրա` ԲՀԿ պատգամավորը հարցրեց. ‘‘Երբ բիոզուգարաններ էին գնում, վարչապետը չէ՞ր հասկանում, որ կարելի է այդ գումարներն ուղղորդել դեպի Վարդենուտի ջրամբարի յոթանասուն հազարանոց կառուցմանը: Կամ, երբ պարզվեց, որ լեկցիա են կազմում ինչպես կովի ծծերը լվալ, մի՞թե դժվար էր մտածել, որ տասնյոթ միլիոնը, եթե ներդնեին, սուբսիդավորման վարկերը գյուղատնտեսական ոլորտում կավելանային’’:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ