Համաձա՞յն է արդյոք իր կարծիքի հետ իր խնամին. քաղ.տեխնոլոգ
”Այս համակարգի համար ամենաներդաշնակ թեկնածուն էր Հովիկ Աբրահամյանը, ոչ մի անակնկալ բան չկար”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց քաղ.տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա նշեց, որ երբ հինգշաբթի օրը Աբրահամյանը չնշանակվեց վարչապետ, վերջինս ԲՀկ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ գնացին նախագահ Սերժ Սարգսյանի մոտ: ”Չեմ կարևծում, որ Գագիկ Ծառուկյանը գնաց Սերժ Սարգսյանի մոտ, որ ասի, եկել եմ, ասեմ, որ իմ վրա հույս չդնես: Գնացին, ինչ-որ բան պայմանավորվեցին, թե ինչ է մտնում այդ պայամանվորվածության մեջ, չգիտեմ, բայց որ պայմանավորվել են, դա միանշանակ է ինձ համար”:
Քոչարյանը համաձայն է ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանի այն դիտարկման հետ, թե Հովիկ Աբրահամյանը ճգնաժամային մենեջեր է: ”Ընդհանուր առմամբ Հովիկ Աբրահամյանը, որպես Հայաստանի քաղաքական պատմության մեջ ֆիգուր, հետաքրքիր ֆիգուր է ինձ համար”,-ասաց նա ու հավելեց.
”Ես համաձայն եմ կարծիքի հետ, որ յուրաքանչյուր ոլորտում այսօր Հայաստանում պետք են լիդեր մենեջերներ, որոնք կարող են տանել առաջ, որոնց կլսի իրենց ոլորտը ու կգնա իրենց ոլորտը, կլսի իրենց ոլորտի հետ ու կգա եզրակացության, ուր պետք է գան այդ ոլորտը”:
Ինչ վերաբերում է նորանշանակ վարչապետի արձագանքին ՀԱԿ-ի հայտարարությանը, ապա Քոչարյանն այստեղ մի հարց ունի. ”Համաձայն է արդյոք իր կարծիքի հետ իր խնամին, որ Լևոն Տեր-Պետրոսյանը չարություն է անում, պետք է գան ծերոթյունը, և այլն… այդ հարցը պետք է ուղղի Գագիկ Ծառուկյանին”:
Ի դեպ, Կարեն Քոչարյանի խոսքով` եթե Հովիկ Աբրահամյանը հասկանա, որ այս կամ այն փոփոխությունը պետք է, նա անպայման կկարողանա հասնել արդյունքի: