05 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առկա խնդիրների լուծման համար Սահմանադրությունը պետք է զարգանա

”Հասարակական հարաբերությունները զարգանում են, հետևաբար նաև օրենսդրությունը, դրանք կարգավորող մեխանիզմները պետք է զարգանան: Այն խնդիրները, որոնք արդեն իսկ արդիական են, դրա համար պետք է զարգանա Սահմանադրությունը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանն ի պատասխան հարցի, թե չի կարծում, որ երկրում առկա սոցիալ-տնտեսական ծանր վիճակում նախ անհրաժեշտ են […]

Քանի դեռ ընդդիմադիր քաղաքական ուժերը ներողություն չեն խնդրել իրենց սխալների համար. Ստյոպա Սաֆարյանը բացեց փակագծերը /վիդեո/

 ”Միջազգային և անվտանգության հարցերի” հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը մտահոգ է հասարակության պասիվ պահվածքով, հատկապես այն երևույթների առնչությամբ, որ վերաբերվում են բոլորին: Էլեկտրաէներգիայի թանկացումը կհարվածի բոլորի գրպաններին՝ շարքային ծառայողից մինչև գիտնական: “Եթե հասարակության նույնիսկ մեկ տոկոսը փողոց դուրս գա…գիտեք քանի դեռ ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ ներողություն չեն խնդրել իրենց սխալների համար, հասարակության […]

Արցախի վերաբերյալ քաղաքագիտական խորհուրդ

՛՛Քաղաքագիտական տեսանկյունից բոլորին խորհուրդ եմ տալիս, որ Արցախյան հակամարտության խնդիրը երբեք չփոխկապակցեն այլ զարգացումների հետ՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ընդդիմության կողմից հնչող հայտարարություններին, թե ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցությունը ԼՂՀ խնդրի լուծման համար նոր խոչընդոտ կհանդիսանա: Քաղաքագետը շեշտեց, որ Հայաստանի պետական քաղաքականությունն ասյ հարցում այնպիսին է միշտ եղել, որ Արցախյան հարցը երբեք չդարձնեն […]

՛՛Սահակյանը հերթական անգամ հետաքրքիր բացահայտումներ է արել՛՛

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Facebook-յան հանրագրում գրել է. ՛՛Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի փոխանցմամբ՝ Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությունը հետաձգվում է, որովհետև հակասություններ կան միության անդամ երեք երկրների միջև:Պետք է խոստովանել, որ Սահակյանը հերթական անգամ հետաքրքիր բացահայտումներ է արել՝ լինելով առաջին հայ պաշտոնյան, ով գոնե ինչ-որ բացատրություն է տվել, թե ինչու է ձգձգվում Հայաստանի անդամակցությունը Եվրոասիական […]

Նաև գերմանացի քաղաքական գործիչներն են հաճույքով ընդունում Ադրբեջանի շռայլությունը. Der Spiegel

Գերմանական հեղինակավոր «Der Spiegel» պարբերականը հունիսի 23-ի իր համարում ծավալուն հոդված է հրապարակել Եվրոպայի խորհրդի անպիտանելիության և ոչ չեզոք գործունեության մասին:   Ստորև ներկայացնում ենք հոդվածի հակիրճ թարգմանությունը: Առդիր՝  4 էջ: ՎԵՐՋ: Ռալֆ Նոյքիրխը իր՝ «Բռնապետերի օգնականները» վերնագրով հոդվածում, մասնավորապես, անդրադառնում է հիշյալ կառույցում Ադրբեջանի ներկայությանն ու վերջինիս՝ կառույցի գաղափարներին և առաքելությանը հակասող կերպարին. «Եվրոպայի խորհուրդը […]

Ես բարոյական իրավունք ունեմ. Գագիկ Հարությունյանը մեկ հարց ունի քաղաքական ուժերին /վիդեո/

”Դրանք քաղաքական հարթակում հնչած կարծիքներ են, ես որևէ մեկի հետ քաղաքական հարթակում չեմ փորձել դիմախոս կամ ընդդիմախոս լինել, իսկ իրավական հարթակում որևէ մեկը չի փորձել հիմնավորել հակառակը”,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե ընդդիմախոսները պնդում են, որ երկրում նախևառաջ պետք է սոցիալ-տնտեսական խնդիրները լուծել, ապամտածել սահմանադրական բարեփոխումների մասին, ասաց ՍԴ և Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը: […]

Էդ ժողովուրդն իմանա, որ ինքն անտեր չի. Ճոյտն ընդդեմ գեներալ Մանվելի. Հրապարակ

՛՛Հրապարակը՛՛ գրում է. ՛՛Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դոն Պիպոյից հետո գեներալ Մանվելի հավատարիմ ՛՛ախոյան՛՛ Հակոբ Հակոբյանն արդեն նախապատրաստվում է Էջմիածնից պատգամավոր դառնալու գործընթացին: Անիմաստ փող եք դնում, պարտվում, հետ եք քաշվում. ի՞նչ իմաստ ունի այդքան փող ծախսել-չընտրվելը՝ հորդորեցինք վերջինիս: Փողը կարեւոր չէ. մի մարդ, որ կարա իրենց հակասի Էջմիածնում, էդ ես եմ, բա ես էլ […]

Ինչու էր ՛՛Ժառանգության՛՛ անդամը մասնակցում սահմանադրական բարեփոխումների քննարկմանը /վիդեո/

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարութունյանն առաջարկում է քացաքական ուժերին իրենց հանձնաժողովի հետ առանձին քննարկումներ անել,իհարկե, եթե նրանք դա ցանկանում են: Այս մասին այսօր Լոռու մարզպետարանում ասաց Հարությունյանը, երբ նրան գրավոր հարցով դիմեց ՛՛Ժառանգություն՛՛ կուսակցության վանաձորյան գրասենյակի ներկայացուցիչ Գառնիկ Սահակյանը: Հիշեցնենք, որ ՛՛Ժառանգությունը՛՛ նախապես հայտարարել էր, որ չի մասնակցելու քննարկումներին, կուսակցությունը չի կարծում, որ հիմա […]

Կփոփոխվե՞ն նախագահի ու պատգամավորների պաշտոնավարման ժամկետները /վիդեո/

Լոռու մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների նոր հայեցկարգի քննարկման ժամանակ հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանից մասնակիցները հետաքրքրվեցին կառավարման նոր մոդելի վերաբերյալ: Հարց հնչեց այն մասին,թե արդյոք փոփոխվելու են նախագահի ու պատգամավորների պաշտոնավարման ժամկետները ու ռոտացիայի սկզբունքը, ինչին պատասխանեց մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը: ՛՛Այս փուլում հարցեր քննարկվել են, բայց մենք հիմք ենք ընդունել հետևյալ սկզբունքը՝ այս փուլում միայն […]

Ֆրանսիան կստանձնի իր առաջարկած պարտականությունները. Անրի Ռենո

”Այն բանից հետո, երբ երկու կողմերը` Հայաստանը և Ադրբեջանը, պատրաստակամություն կհայտնեն իրենց հանդիպմանը, բնականաբար Ֆրանսիան իր կողմից արված առաջարկի իրականացմանն անհրաժեշտ բոլոր միջոցները կձեռնարկի” – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն: Հիշեցնենք, որ այս տարվա մայիսի 12-14 Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայսատան կատարած այցի ընթացքում հայտարարեց, որ Ֆրանսիան պատրաստ է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի